Իշխանությունները զբաղված են գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները չեն օգնելու. Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Իշխանությունների անգործության և անհեռատեսության հետևանքով, երբ երկրի առնվազն 150 քառակուսի կիլոմետր գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո, և շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիներ, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները այլևս չեն օգնելու: Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը «հայ ժողովրդի հույսը» վերականգնելու խոստում տվեց. «Մենք վերականգնելու ենք այն ամենը, որն ընկած է առաջ գնալու հիմքում՝ հույսը: Մենք վերականգելու ենք հայ ժողովրդի կորցրած հույսը: Որ մենք ունակ ենք պետություն կառուցելու, որ մենք ունակ ենք զարգացած ու խելացի երկիր լինելու: Մենք ունակ այս բարդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր հայրենիքը, տեր կանգնելու իրեն: Եվ այդ հույսը պատրանք չէ: Դա կարող մարդիկ են, դա նվիրումն է, դա արհեստավարժությունն է, դա համառ հետևողականությունն է տեղ հասնելու՝ սահմանելով այդ տեղը որպես հայոց երազանք»:
Քաղաքական ուժի ղեկավարը խոսեց իշխանափոխության մասին՝ հաստատելով, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին: «Կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն: Այժմ մենք հասել ենք կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին՝ Երևանի ավագանու ընտրություններին»,- ասաց Թանդիլյանը:
«Անհնարին է գերագնահատել Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը: Եվ ուրախ եմ հայտարարել, որ «Ապրելու երկիր»-ը որոշում ունի մասնակցելու և հաղթելու ավագանու ընտրություններում»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...