Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան
Ընդդիմադիր առնվազն չորս ուժեր հետաքրքիր ծրագրային քննարկումներ են սկսվել կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես` ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն։
Բայց կա մի շատ կարևոր խնդիր. որպեսզի այս թեմաները ժամանակավրեպ չլինեն, մեր պետությունը նախ պիտի շարունակի լինել։
Մեզ թվում է, թե հասարակությունը գիտակցում է այսօրվա Հայաստանին սպառնացող վտանգի իրական ծավալները, ու մենք ընտրողի հետ հարաբերվում ենք այդ տեսանկյունից։ Քաղաքական ուժերին թվում է, թե ընտրողն ամբողջությամբ պատկերացնում է իրավիճակի լրջությունը, և ուրեմն նրան պետք է ներկայացնել մյուս խնդիրների լուծումները։ Այնուամենայնիվ, մենք դեռ լրջագույն խնդիր ունենք։ Մենք դեռ պիտի հանրության 70-80 տոկոսին հասանելի դարձնենք հետևյալ պարզ հանգամանքը. որպեսզի հայկական պետությունը շարունակի գոյություն ունենալ, մեզ նոր իշխանություն է պետք։
Նախ պետք է հասնել նրան, որ պետությունը լինի, իսկ հետո՝ որպեսզի պետությունը լինի այսպիսին կամ այնպիսին։
Ակնհայտ է, որ գործող իշխանություններին հնարավոր չի լինելու ներքաշել կամ հրավիրել ծրագրային քննարկման։ Որքան էլ դա հակասում է ռացիոնալիզմի կամ բարոյականության սկզբունքներին, իշխանությունները շարունակելու են զբաղվել բացառապես էժան մոնոլոգներով։
Հաղթանակի բանալին այլ տեղում է. հասարակությանը պետք է ներքաշել քննարկումների դաշտ։ Սա երկու մասից կազմված խնդիր է։
Նախ պետք է հավաքական ընկալման հասնենք հետևյալ կետի շուրջ. որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան։
Մարդկանց ճնշող մեծամասնությունը պետք է ի վերջո գիտակցի սա։ Սա անմեղ խաղ չէ կամ գեղարվեստական հնարք։ Այսօր իրոք դրված է Հայաստան պետության հետագա գոյության հարցը։
Այն բանից հետո, երբ մեծամասնությունը գիտակցի այս պարզ հանգամանքը, այդ ժամանակ արդեն եկեք միասին քննարկենք, բավավիճենք, թե որո'նք ենք ճիշտ քայլերը, որպեսզի այդ շարունակվող պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն։ Ահա այդ ժամանակ եկեք համեմատենք մեր ծրագրային դրույթներն ու իրար ապացուցենք, թե ո'ր հարցի շուրջ ո'վ է ավելի լավ լուծում առաջարկում։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ