Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարժական բրիգադներ է գործարկում Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար

Արցախի Հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջանների գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի երեք շրջանների գյուղական բնակավայրերում առողջության առաջնային պահպանման շարժական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը և «Santé Arménie» միավորումը: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

 

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնել:

Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ նախապես ձեռք բերված համաձայնության` բժշկական շարժական բրիգադն աշխատանքը սկսելու է Մարտունու շրջանից: Առողջապահության նախարարության կողմից ներկայացված ժամանակացույցով` բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենան մայիսի 3-ից սկսած կշրջի համայնքներում և անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին:

Ծրագրում ընդգրկված ընտանեկան բժիշկները 2023 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել: Շրջայցի ընթացքում մասնավորապես մատուցելու են թերապևտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սկրինինգ հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց վերահսկում: Բացի այդ, շարժական բրիգադներում ներդրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է լինելու հավելյալ բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ:  

«Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Արցախի հատկապես շրջանների ու հեռավոր համայնքների բնակչության համար: Հիմա, երբ շրջափակման հետևանքով ավելի է բարդացել վառելիքի ձեռք բերման հարցը և Ստեփանակերտ հասնելն ավելի է դժվարացել, այսպիսի բրիգադի գործարկումը շատ լուրջ սոցիալական խնդիր է լուծում: Մեքենան հագեցած է որակյալ սարքավորումներով և ի վիճակի է բարձրորակ ծառայություններ մատուցել: Մենք երախտապարտ ենք թե Արցախի առողջապահության նախարարությանը, թե մեր գործընկերներ՝ «ՀԵՆԱՐ» հիմնադրամին և «Santé Arménie»-ին այս նախաձեռնության իրականացման և Արցախի բնակիչների կողքին գտնվելու համար»,-ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

««ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը՝ առողջության առաջնային օղակի պահպանման բարեփոխումներն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները կստանան առավել որակյալ բուժօգնություն, ինչի շնորհիվ զգալիորեն կլավանա վերջիններիս կյանքի որակը», – ասել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը։

«Նախագծի նպատակն է, որ անվտանգության տեսանկյունից ծանր պայմաններում ապրող խոցելի բնակչությունը ստիպված չլինի պարբերաբար այցելել քաղաք, այլ ունենա վերապատրաստված բժշկի կողմից ճիշտ բուժում ստանալու հնարավորություն», – նշել է «Santé Arménie» նախաձեռնության անդամ, բժիշկ Տաթևիկ Բազինյանը։

 

Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է շարժական բրիգադները լիովին ինտեգրել Արցախի առողջապահական համակարգում, և Առողջապահության նախարարության հետ համաֆինանսավորմամբ շարունակել բրիգադների գործունեությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն