Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր 18 համայնքներում ունի ներկայացվածություն, որից 3 համայնքներում ստանձնել է կառավարումը։
Այս մասին ասուլիսում հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին իրենք Նոյեմբերյան համայնքում են ստանձնել կառավարումը, նաև Տաթև համայնքում են համատեղ կառավարում ստանձնել այլ ուժի հետ։
«Այն ճանապարհը, որը կուսակցությունը ստեղծման օրվանից որդեգրել էր՝ ընտրությունների միջոցով իրականացնել իշխանափոխություն, մեզ հաջողվել է իրականացնել։ Եվ արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակության վստահությունը»,- հավելեց Առաքելյանը:
Նա վստահ է, որ ընտրությունների հաղթանակի հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու:
«Մենք վստահ ենք, որ Երևանում նույնպես առաջիկա ամիսների ընթացքում հասարակության հետ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ երևանցու վստահությունը և փոխել Երևանի դիմագիծը մեր աշխատանքի շնորհիվ»,- ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կուսակցությունն առավել հանգամանալից կներկայացնի Երևանի մասով թիմի կազմը
«Մեզ համար կարևոր է նաև կուսակցությունն ուժեղացնել այնպիսի անհատներով, ովքեր կարող են և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Երևանի կառավարման հարցով։ Մենք բաց ենք համագործակցության համար, բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել թիմում ընդգրկելու հարցը և ներկայացնել այն ծրագրերը, որոնք էականորեն փոխելու են երևանցու կյանքը»,- ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ