Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում

Սոնան ինքնասպանության փորձ է կատարել. երգչուհու համարձակ բացահայտումները

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Սոնան, ով զրույցի ընթացքում մի շարք բացահայտումներ էր արել՝ ամենատարբեր թեմաների վերաբերյալ:

Սոնան  հաղորդման ժամանակ ասել էր, որ այդ ժամանակ ինքը կոմպլեքսներ չի ունեցել, սակայն հասկացել է, որ ինքը իր տեղում չէ.

«Որովհետև ես հոգով երաժիշտ եմ։ Նենց տարբեր ա Սոնան։ Շատ մարդիկ զարմանում են, որ տեսնում են՝ ես կարող եմ ուտելիքներ պատրաստել։ Ամուսինս բիզնեսմեն էր, ուներ շատ լավ մամա, պապա, ճարտարապետներ էին, շատ կիրթ, լուրջ մարդիկ էին ու այդ դաստիարակությունն էլ, շատ բան սովորել եմ։ Ինքը էդքան չէր ուզում, որ ես երգելով գնամ, ասում էր՝ ամեն ինչ կա, գումար կա, ինչի համար դու պետք ա գնաս ակումբում երգես, որովհետև ես այդ ժամանակ ջազ ակումբում էի երգում։ Ուղիղ չէ, կտրուկ չէ, բայց ամեն ինչ անում էր, որ ինձ պետք չի երգել։ Ամեն տարիքում տղամարդու մոտ ճգնաժամ է լինում, իր մոտ էլ եղավ, երևի, ինքը հանդիպեց ուրիշ աղջկա։ Շատերը ասում են՝ պետք է ներել, ում մոտ չի լինում, բայց ես չեմ կարող։ Կողքից իմ հարևաններն ասում էին, հիմա պետք է գա անկապ ինչ-որ մեկն ու տիրանա էս ամեն ինչին։ Դու մի հատ խելքով մտածի. արժի՞ դրա պատճառով դու էս ամեն ինչից զրկվես։ Ես կարող եմ ավելացնել, ես կարող եմ սկսել հաց ու պանիրից։ Ես չեմ կարող փնովել, որովհետև ինչ-որ մեկը կարող է աչք փակի հանուն երեխայի, հանուն ընտանիքի, հանուն հարստության, բայց իմ ուղեղը չի կարող անջատվի, դա Սոնան չի»։

Երգչուհի Սոնան խոստովանել էր, որ երբ առաջին անգամ իմացել է ամուսնու դավաճանության մասին, ինքնազգացողությունը վատացել է.

«Տենց բան չի եղել իմ կյանքում, ոտքերս անգամ չենթարկվեցին ինձ ու ես իջա։ Ու Աստված ասաց՝ հիմա ամեն ինչ լավ է, բեմի ժամանակն է»,- ընդգծել էր Սոնան՝ ասելով, որ նախկինն ամուսինն իրեն հորդորել է չբաժանվել ու նշել է, որ այդպիսով ինքը սխալ քայլ է անում։ Սակայն, ըստ երգչուհու, չի կարող լինել սեր առանց հարգանքի, իսկ նման դեպքում չբաժանվելը երգչուհու կարծիքով վախի դրսևորում է.

Սոնան ընդգծել էր, որ ամուսնալուծությունից հետո իր մոտ սկսվել է դեպրեսիվ շրջան, ոչ թե այն պատճառով, որ ինքը խենթացել է նախկին ամուսնու համար, այլ՝ անարդարության պատճառով, ինչն էլ իրեն հասցրել է ինքնասպանության փորձի.

«Աստծո կամոք, Աստծուց հետո, եթե մամաս չլիներ, ես ձեր դիմաց նստած չէի լինի։ Դա գիտի մամաս և մեր հարևանը, ում տանն էր այդ ժամանակ մամաս։ Ես չեմ կարողանում ասել այդ պահին ինչ է կատարվել, ես մինչև հիմա ուզում եմ հիշել այդ վայրկյանը, որովհետև դա Սոնան չէր, ես միշտ դեմ եմ եղել, ես միշտ ասել եմ՝ դա ամենամեծ մեղքն է, բայց ես նստած իմ լոգարանում, մի պահ անջատվեցի ու թվաց, որ ամեն ինչ սուտ է, այս կյանքը։ Մամաս սուրճը խմելիս ասել է Սոնայի հետ բան եղավ ու վազել է երկրորդ հարկ։ Դուռը բացում են ու չեն հասկանում, տեսնում են ձեռքերիս մեջ լրիվ արյուն ու ապակի, ու տեսնում եմ, որ մամաս չոքեց դեմս, ասաց, եթե դու հիմա չբացես ձեռքերդ, ես չեմ ապրելու»։
Սոնայի խոսքով ինքը այդ պահին խնդրել է, որ իրեն փոխանցեն իր մկրտության խաչը, իսկ դեպքից հետո 40 օր պաս է պահել։