Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանԱյն մասին, թե ինչպես է ազգային պետության համար անզիջում պայքարը մեզ բերել այսօրվա կարևոր հանգրվանին. Ավետիք ՉալաբյանՓետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը. Արտակ ԶաքարյանՆախընտրական խաղադրույք․ խաղաղության խոստո՞ւմ, թե՞ նոր պարտավորություններ Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ» Լռության գինը․ դատավճիռներ Բաքվում, ինքնամոռացություն՝ Երևանում Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ» Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահՕպտիկական պատրանքը խելագարեցնում է ինտերնետը. ի՞նչ եք տեսնում՝ վարդագույն լորձ, թե՞ պատառաքաղներ Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը Երևանում 20-ից ավելի երիտասարդ բռնnւթյnւն են կիրառել մեկ այլ երիտասարդի նկատմամբ. միջամտել է ոստիկանության գվարդիանԹուրքիայի Էրզրում նահանգում 11 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցելԱմեն կերպ կանգնած ենք լինելու Եկեղեցու և Վեհափառի կողքին. «Հայրենիք» ԿուսակցությունԱնչելոտին նշել է «Ռեալի» այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալ

Երևանում դաժանաբար սպանել են 28-ամյա տղամարդուն, ով ըստ ականատեսների տրանսգենդեր է եղել. սպանելուց հետո նրան այրել են. մանրամասներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի 


Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։   Հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։   Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։   Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։  

Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։   Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։   Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։ Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չենք հայտնում։  

Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։