Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ)

Եղբայրը սեռական հարաբերություններ է ունեցել իր 2 քույրերի հետ, որոնցից մեկն անչափահաս է եղել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



19-ամյա Կարեն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել իր անչափահաս քրոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար և ոչ միայն։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2023 թվականի ապրիլի 19-ին Կարեն Հ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մեղադրյալը 2022 թվականից մինչև 2023 թվականը՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում իր անչափահաս քրոջ՝ 2009 թվականին ծնված Ն․ Հ․-ի կամքին հակառակ և նրա կամքն անտեսելով, վերջինիս հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ։

Բացի այդ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում իր քրոջ՝ 2003 թվականին ծնված Ս․ Հ․-ի կամքին հակառակ և նրա կամքն անտեսելով, վերջինիս նկատմամբ նույնպես կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ․ «․․․Իրենց տանը ստիպողաբար հանել է քրոջ և իր հագին առկա հագուստները, քրոջը պառկեցրել է իր կողքին, ինչից հետո համբուրելով և շոշափելով վերջինիս մարմնի տարբեր հատվածները՝ բավարարել է իր սեռական կարիքները»:

Նա ֆիզիկական ցավ է պատճառել ինչպես իր քույրերին, այնպես էլ 2005 թվականին ծնված իր եղբորը․ «․․․2 անգամ ոտքով հարվածել է նրա ոտքի վերին հատվածին, 1 անգամ փայտով հարվածել է նրա մեջքին և բռնել է կոկորդից՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:

Գործը մակագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։

Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, թույլատրվել է մեղադրյալին մեկ ամիս ժամկետով տեղավորել ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում` ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության կատարման համար:

Ամբաստանյալը ապրիլի 18-ից կալանավորված է։ Օգոստոսի 11-ին դատարանում քննարկվել է մեղադրյալի խափանման միջոցի երկարաձգման հարցը: Հանրային մեղադրող Գևորգ Հակոբյանը խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով՝ նշել է, որ մեղադրյալ Կարեն Հ․-ի նկատմամբ ընտրված է ճիշտ խափանման միջոց և կալանավորման ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով: Անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ Արփինե Ալավերդյանը միացել է հանրային մեղադրողին:

Կարեն Հ․-ի պաշտպան Ժաննա Չիլինգարյանը դիմելով դատարանին՝ հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կարելի է կիրառել ավելի մեղմ խափանման միջոց, միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանք:

Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ միանում է իր պաշտպանի միջնորդությանը և ցանկանում է տանը լինել, քանի որ հայրը հաշմանդամ է և ցանկանում է նրան խնամել:

Դատարանը հիմնավոր է համարել այն, որ մեղադրյալ Կարեն Հ․-ն մնալով ազատության մեջ կարող է կատարել այլ հանցանք, հաշվի առնելով վերագրվող արարքների պարբերականությունը, նույնասեռ լինելու հանգամանքը: Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացության համաձայն` մեղադրյալը տառապել և տառապում է «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով», որը արտահայտված չէ ծանր աստիճանի և չի ուղեկցվում լրիվ հոգեբանական ախտանիշներով, հիշողության կոպիտ խանգարումներով, որ ինչպես հանրորեն վտանգավոր արարքներ կատարելիս, այնպես էլ ներկայումս լիովին զրկեր և զրկի նրան գիտակցել իր գործողությունների բնույթը, նշանակությունը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք, այլ սահմանափակում է այն:

«․․․Հանրորեն վտանգավոր արարքները կատարելիս փորձաքննվողը չի գտնվել նաև հոգեկան գործողության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, այլ ըստ փորձաքննվողի՝ գտնվել է ալկոհոլ գործածած վիճակում /սթափության թերթիկը բացակայում է/: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Կարեն Հ․-ին հարկ է ճանաչել սահմանափակ մեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին։ Դատարանը գտնում է, որ մեղադրյալն ազատության մեջ մնալով և վերը նշված հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով չի կատարի իր վրա քրեական դատավարության օրենսգրքով և դատարանի որոշմամբ դրված պարտականությունները»,-նշվում է դատարանի որոշման պատճառաբանական մասում:

Դատարանը գտնել է, որ մեղադրյալ Կարեն Հ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք կիրառելու մասին պետք է մերժել:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 14-ին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: