Արայիկ Հարությունյանը պատրաստվում է փախչե՞լ Արցախից
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ազատվում է Արցախում իր ունեցած բիզնեսներից։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրներն ասում են՝ վերջին օրերին մասսայաբար գլխատվում են Արայիկ Հարությունյանին պատկանող ցեղական տեսակի կաթնատու կովերը, որոնց միսն, ըստ էության, նախընտրելի չէ սննդում օգտագործելու համար, որովհետև տվյալ ցեղատեսակի անասունները հենց կաթնատու են, դրանց միսը դժվարամարս է։
Նույն աղբյուրը վկայում է՝ նախագահ Հարությունյանի ավագ դստերերն՝ իրենց ընտանիքներով հանդերձ, վաղուց արդեն Արցախում չեն, այնտեղ մնացել է միայն կրտսեր դուստրը՝ կնոջ հետ։
Իսկ այսօր, ավելի վաղ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, թե Հարությունյանի կինը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, իսկ կրտսեր աղջիկն էլ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցից է դուրս եկել, որտեղ հաճախում էր։
Աղբյուրը, սակայն, հավելում է՝ խոսակցություններ, թե Արայիկ Հարությունյանը առաջիկայում հրաժարական է տալու կամ հեռանալու է պաշտոնից, այս պահի դրությամբ, Արցախում չկան։ Վերջինս նկատում է՝ Արայիկ Հարությունյանի բիզնեսների հետ կապված նոր զարգացումներն, առնվազն, փախուստի նախապատրաստման տպավորություն են թողնում։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանի մամուլի ծառայությունից, սակայն ապարդյուն. կապ հաստատել չհաջողվեց։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...