Ո՞վ է Պրիգոժինի ինքնաթիռով թռել Բաքու
Եվգենի Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռում, որը, ըստ Flightradar24 կայքի, վայրէջք է կատարել Բաքվում, կարող է լինել Պրիգոժինի կրկնակը կամ նրան «հեռացրած» ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Նման կարծիք է հայտնել ԿԳԲ-ի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ժիրնովը։ «Ցանկացած մեկը կարող է լինել օդանավում: Այնտեղ կարող էր ոչ մեկն էլ չլինել, կարող էին լինել Ուտկինի ու Պրիգոժինի կրկնակները։ Այնտեղ կարող էին թռչել ԱԴԾ-ի սպաները, որոնք «հեռացրել էին» Ուտկինին և Պրիգոժինին։
Սա թատերական բեմադրություն է, որպեսզի հրապարակ նետվի այն առասպելը, որ Պրիգոժինը իրականում չի մահացել, այլ, հավանաբար, թռել է Բաքու, իսկ այնտեղից ինչ-որ տեղ Աֆրիկա կամ Լատինական Ամերիկա։ Հետևաբար, մի լացեք, «վագներցիներ», խռովություն մի՛ սկսեք, Պրիգոժինն ու Ուտկինը ողջ և առողջ են, նրանք իրենք են բեմադրել աղետը, նրանք մասնակցելու են իրենց հուղարկավորությանը, բայց իրականում նրանք ողջ ու առողջ են և նոր ապստամբություն են կազմակերպելու Պուտինի համար։
Ուստի, «վագներցիներ», հանգիստ նստեք և սպասեք ձեր հրամանատարներին։ Պրիգոժինը իսկապես կարող էր կեղծել իր մահը, եթե դա աներ Աֆրիկայում: Այնտեղ ամեն ինչ գնված է, բոլոր վկաներին կարելի է ոչնչացնել, և ոչ ոք երբեք որևէ հարց չի տա»,- ասել է Ժիրնովը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան