«Երևանում անշարժ գույքի գների զսպման քայլեր ենք ձեռնարկելու». քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան
Խորհրդային միության փլուզումից հետո բազմաթիվ գործարանային շինություններ սեփականաշնորհվեցին, բայց դրանց մի մասը այդպես էլ մնաց լքված և դարձավ բեռ Երևանի համար։ Այդպիսի տարածքներ առկա են ոչ միայն Երևանի ծայրամասային հատվածներում, այլև քաղաքի առանցքային փողոցներում։
Դավիթ Խաժակյանը նշում է, որ այսօր կա բնակելի և կոմերցիոն տարածքների նկատմամբ մեծ պահանջարկ, որն այսօր բավարարվում է խիտ կառուցապատման միջոցով, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով սեփականատերերը չեն ցանկանում
ներդրում կատարել իրենց պատկանող լքված և անբարեկարգ տարածքներում և ոչ էլ ցանկանում են օտարել այդ տարածքները։
Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (թիվ 11 քվեաթերթիկ) պնդում է, որ խնդիրը հնարավոր է լուծել այդպիսի լքված մեծածավալ շինությունների վրա պրոգրեսիվ գույքահարկի կիրառմամբ։ Այսինքն, տարեցտարի մեծածավալ լքված տարածքի սեփականատերը ստիպված է լինելու վճարել ավելի բարձր գույքահարկ, քան նախորդ տարիներին։ Սա կնպաստի, որպեսզի սեփականատերը կա՛մ ներդրում իրականացնի այդ տարածքում, կա՛մ օտարի գույքը՝ հնարավորոթյուն տալով այլ ներդրողներին օգտվել այդ տարածքի հնարավորություններից։
Սրանով կբարձրանա Երևանում անշարժ գույքի կառավարման արդյունավետությունը, իսկ տարածքների նկատմամբ պահանջարկի բավարարմամբ կնվազեն անշարժ գույքի արժեքները։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը