Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը

Բաքուն մեզ ասել է, որ մտադիր չէ ռազմական հարձակումներ իրականացնել. զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ: Նա ընդգծել է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Քանանին երկուշաբթի կայացած ամենշաբաթյա ասուլիսում քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ ուղարկել են հաղորդագրություն, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար ու խճճված», - ասել է խոսնակը:

«Իրանը զգայուն է իր հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և հաստատում է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին», - հավելել է Քանանին: