Ստրուկի պես ենք աշխատում. «Սասստեքս»-ի աշխատակիցների խնդիրները լուծում չեն ստանում
Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատավորուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու հետ կապված: Ավելի քան 3 օր շուրջ 150 աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել: Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ ապրիլին կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս՝ 16 հազարից մինչև 37 հազար դրամ: Աշխատակիցներին ընկերությունը պայմանագրով պարտավորվել է առաջին 3 ամիսը ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ 55.000 դրամ վճարել, իսկ հետո, վարձատրությունը լինելու էր գործարքային: Թե ինչպես է սահմանվել գործավարձի գնահատումը, աշխատողները տեղյակ չեն։
Ըստ աշխատողների` մինչև հիմա իրենց չեն բացատրել, թե ինչպես է սահմանվում իրենց աշխատավարձի չափն ու ինչ բանաձևով:
Բանվորուհիների բողոքին արդեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նրանց հետ նաև հանդիպել են թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահն ու Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, հունիսի 3-ին բանվորուհիներից շատերը կշարունակեն աշխատել նույն պայմաններում: Ըստ տեղեկությունների՝ աշխատակիցների հետ հանդիպել է «Սասստեքս» ընկերության տնօրեն Ֆրանկ Մաչասեկը: Նրա խոսքերով` Գերմանիա ուղարկված պատվերների 30-40 տոկոսը ետ է գալիս վատ որակի պատճառով: Սակայն այս պնդումը բանվորուհիները անհիմն են համարում: «Ստրուկի պես ենքաշխատում: Ոչ միայն աշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալպայմաններ ապահովված չեն, օրինակ, նորմալօդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը՝ հրաժարվելով ներկայանալ. բանվորուհիներն լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելով :
Աշխատակցուհիները, բացի ցածր աշխատավարձից, նաև բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ հին մեքենաներից, օդափոխության համակարգի բացակայությունից, անաշխատունակության թերթիկների չվճարումից:
Խնդրով խոստացել է զբաղվել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, իսկ մինչ այդ բանվորուհիներից շատերը խոստացան երկուշաբթի աշխատանքի անցնել:
Ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: «Սասստեքս» ընկերության մյուս տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:
Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմենուհի Մխոյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան