Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել է Արցախի պատվիրակությունը, որի կազմում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը եւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմից Եվլախում Արցախի պատվիրակության հետ բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը։
Ավելի վաղ Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը հրադադարի մասին։ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։
Համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերման եւ Արցախի Պաշտպանության բանակի ցրման ու լիակատար զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի եւ սպառազինությունների դուրսբերման մասին՝ հետագա ուտիլիզացման նպատակով։
Հարցերը, որոնք դրել է ադրբեջանական կողմը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկվելու են տեղի հայ բնակչության եւ Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իխանությունների ներկայացուցիչների միջեւ։ Քննարկումը տեղի է ունենում Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին եւ շարունակվելու է հաջորդ հանդիպումներում։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...