Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Էրդողանը խաղաքարտ է բացում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել ադրբեջանցիների հարձակման մասին։ Էրդողանն այդ մասին հայտարարեց, Իսկ Նիկոլն էլ, ինչպես ինքն է ասում, դեռ մի շաբաթ առաջ հանձնարարական էր տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի՝ ԼՂ-ից տեղափոխված հնարավոր փախստականներին կացարանով ապահովելու համար։ Բայց ավելի կարևոր բան կա, որ անտեսվում է։ Նիկոլը ոչ թե մի շաբաթ առաջ է տեղյակ եղել ադրբեջանցիների հարձակման մասին,  այլ տիրապետել է թուրքական ծրագրի ողջ բովանդակությանը, գործել է նրանց հետ համատեղ։  Դա է պատճառը, որ իր գործողությունները սրբի պես կատարող Արայիկ Հարությունյանին ժամանակին «վնասազերծել է» ու թույլ տվել, որ նոր նախագահ ընտրվի, որպեսզի ամբողջ մեղքը «բանից անտեղյակ մի մարդու գլխին կոտրի»։

Երկու օր է, եթե ուշադրություն դարձրել եք, Պետրոս Ղազարյանի ու Նիկոլի մյուս խոսափողների  հարցազրույցների նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ասեն, որ Արցախում նոր իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը ամբողջովին հանձնվի։ Եթե իշխանափոխություն չլիներ, լրիվ այլ կերպ կլիներ։ Էրդողանն էլ համարյա նույնը կրկնեց, այսինքն ինքն է հուշում, թե Նիկոլն ինչ ասի․ « Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղարաբաղի ընտրությունները «լրջորեն անհանգստացրել են և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանին»։

Էրդողանի կողմից Նիկոլին տրվող փաստաբանական օգնությունը մի կողմ թողնենք, որը հակասում է մյուս հայտարարությանը, անդրադառնանք այն հանգամանքին, որ Թուրքիայի նախագահը  խաղաքարտ է բացում՝ Արցախի նախագահի ընտրությունը անհանգստացրել է և՛ իրեն, և՛ Նիկոլին։ Իսկ թե ինչու է անհանգստացրել, Պետրոսը և մյուս խոսափողները թող այդ հարցին պատասխանեն։ Այս ամենը մի բան է հուշում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մի շաբաթ առաջ է տեղյակ  եղել Արցախի պատերազմական գործողությունների մասին, այլ 2018-ից տեղյակ է եղել, թե քայլ առ քայլ ինչ է սպասվում Արցախին ու Հայաստանին։