Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հայտարարություն
 
«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում և դատապարտում զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ հոդվածով տասնյակ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը և բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների բերման ենթարկելը։
 
Հատկապես դատապարտելի են ակնհայտ քաղաքական ենթատեքստով և ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու շինծու մեղադրանքով կալանավորումը նշվածի ակնհայտ դրևորումն են։ Անընդունելի է լրագրող Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը՝ խուլիգանության ակնհայտ կեղծ մեղադրանքով։ Անթույլատրելի է անհնազանդության ակցիաների մասնակից Տաթևիկ Վիրաբյանի՝ զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ, կալանավորումն իբրև թե բռնության կոչերի համար։ Դաշինքը դատապարտում է պատգամավորներին ու լրագրողներին բերման ենթարկելու գործելաոճը։
 
Բողոքի և անհնազանդության խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունների՝ դատարանների կողմից բավարարումը գնահատում ենք որպես գործադիր իշխանության հրահանգների կատարում դատավորների կողմից, ինչը խաթարում է պետության բնականոն գործունեությունը։
 
«Մայր Հայաստան» դաշինքն անընդունելի է համարում բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների հանդեպ կիրառվող ծեծն ու խոշտանգումը, որն ուղեկցվում է մարդկանց արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։ Կոչ ենք անում ոստիկանությանը զերծ մնալ նման հակաօրինական գործելաոճից։ ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում պատշաճ իրավական գնահատական տալ կատարվածին և ապօրինություններից պաշտպանել տուժածների իրավունքները։
 
«Մայր Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ և ապահովվի քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի լիարժեք իրացումը։
 
Տեղի ունեցողը ևս մեկ անգամ հաստատում է օրվա հրմայականը՝ իշխանափոխություն։
 
«Մայր Հայաստան» դաշինք
 
25․09․2023
 
#Արցախ #Հայաստան #հայ