«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի այսօրվա կալանավորումը և ասել, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ճչացող անարդարություն է համարում: «Ռուբենը հայտնի է առաջին հերթին որպես բարեգործ, բարերար, մարդ, որը հսկայական աշխատանք է կատարել բարեգործության ոլորտում Ռուսաստանում, Հայաստանում, միջազգային մարդասիրական նախաձեռնություններ իրականացրել։ Ռուբենին ճանաչում եմ որպես իրական հայրենասերի, ով իր ժողովրդի հետ միասին անցել է հայրենիքին պատուհասած ծանր փորձությունների միջով»,- նշել է նա։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը նշել է, որ միշտ աջակցել է Վարդանյանի մարդասիրական ծրագրերին, մասնավորապես «Ավրորա» նախաձեռնությանը, որի նպատակն է գլոբալ հումանիտար խնդիրներ լուծել և ոչ բռնի կերպով փոխել աշխարհը։
«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար»,- ընդգծել է Կարապետյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան