Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։ 

ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա և հակառակը՝ որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ:  Ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նախիջեւանի ու Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային ուղին հավանաբար կանցնի Անգեղակոթ գյուղով;

Նախ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը (միջանցքը) աշխարհագրական տեսակետից, եթե, իհարկե, կյանքի կոչվի:

Սկսենք Անգեղակոթից ու Շաղատից. գտնվում են Սիսիան-Նախիջեւան երբեմնի ճանապարհին: Սիսիան-Նախիջեւան սահմանային ջրբաժանն այդ հատվածում Բիչանակ լեռնանցքն է՝ 2346 մ բարձրությամբ:

Ադրբեջանի սահմանադուռն այդտեղ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Բիչանակ գյուղն է (հայերենով՝ Բջնակ կամ Բջնաղ), որտեղով էլ ժամանակին անցել է ճանապարհը: Այսինքն՝ ավտոճանապարհը (միջանցքը)  բացվելու դեպքում թուրք-ազերին Անգեղակոթից կմտնի Շաղատ, ապա՝ Շահբուզի շրջան, որի նույնանուն շրջկենտրոնը Նախիջեւան քաղաքից մոտ 30 կմ հյուսիս-արեւելք է:

Ի դեպ, Շահբուզի տարածքը համապատասխանում է Սյունյաց աշխարհի Ճահուկ գավառի արեւելյան մասին՝ Շահապոնք գավառակին, որը վերջնականապես հայաթափվեց 1960-ականներին:

Հիմա՝ գլխավոր հարցը, որը, համենայնդեպս, հրապարակավ չի քննարկվում: Հարցը հետեւյալն է՝ իսկ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ինչպե՞ս է թուրք-ազերին հասնելու Անգեղակոթ-Շաղատ, որտեղից էլ՝ Բիչանակ:

Ըստ պետական պաշտոնյաների հայտարարությունների՝ ճանապարհը (միջանցքը) սկիզբ է առնելու Կուբաթլիից, որից հետո անցնելու է Ներքին Խնձորեսկի տարածքով, ապա՝ Խնձորեսկի գյուղամիջով եւ դուրս է գալու Գորիս-Ստեփանակերտ մայրուղի: Այդ մայրուղիով թուրք-ազերին մտնելու է Գորիս քաղաք՝ անցնելով Արցախյան խճուղով եւ միանալով Մ-2-ին:

Մ-2-ով հասնելու է Շինուհայրի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում Գորիս-Կապան այլընտրանքային նորակառույց ճանապարհը), հասնելու է Նորավանի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում եւս մեկ շրջանցող ճանապարհ՝ Լծեն-Տաթեւ ուղղությամբ), հասնելու է Սիսիանի եւ Իշխանասարի խաչմերուկ, Սիսիանի եւ Շաքիի խաչմերուկ, որից հետո՝ Անգեղակոթ տանող ճանապարհ: Այսպիսով, Անգեղակոթ-Շաղատ հասնելու համար թուրք-ազերին առնվազն պետք է անցնի Խնձորեսկի գյուղամիջով, Գորիս քաղաքի ամենաբանուկ թաղամասերով, Վերիշենի հարավային եզերքով; Այսինքն՝ այս ուղիով այդպես կոչված միջանցքի բացումը կործանարար ազդեցություն է թողնելու Սյունիքի վրա:

Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, ընդգծեց Փաշինյանը, դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Անդրադառնալով ազատ տեղաշարժի մասին դրույթին` Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե դա էլ պետք է լինի Հայաստանի Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում։ Սակայն, Բաքուն այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ունի և չի էլ թաքցնում, որ Փաշինյանից միջանցք ստանալու բանավոր համաձայնություն ունեն: Ստացվում է, որ Փաշինյանի և թիմի ապաշնորհ կառավարումը հանգեցրել է պատային իրավիճակի, երբ պետք է ընտրել վատի և վատագույնի միջև: