Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան

Մենք այսօր ծանր օրեր ենք ապրում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային կոմիտեի» անդամ Ավետիք Չալաբյանը։

«Այնքան ծանր, որ երևի 1920 թվականից այն կողմ այսպիսի համատարած ողբերգություն, որի միջոց անցնում է մեր ժողովուրդը, մեր հետ չէր եղել։ Այսօր շատերս նաև ընկճված ենք։ Շատերիս գիտակցության մեջ Արցախը կարսված է, ապագան՝ անորոշ, Հայաստանը՝ վտանգված։ Շատերս մտածում ենք նրա մասին, թե ինչպես է պետք փրկել եղածը։ Բայց նույնիսկ այստեղ մեզ օգնության է գալիս հենց Արցախը։

Արդեն հիմա ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցած աղետը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողությունների արդյունք էր և թշնամին դրա մասին բացահայտ խոսում է և նույնիսկ գովերգում է Փաշինյանին, որ նա աչք փակեց Արցախում պատրաստված ցեղասպանության վրա։ Բայց թշնամին մեկ հարցում սխալվեց՝ Արցախի մեր հերոսական եղբայրները զենքը վերցրեցին և կռիվ տվեցին, այդ կռիվը Ավարայր էր, այդ կռվում հաղթանակ չէր կարող լինեն, որովհետև շրջափակված,սովալլուկ, ուժասպառ եղած Արցախը միայնակ չէր կարող դիմագրավել Ադրբեջանի գերակշիռ ուժերին։ Բայց այդ կռիվը մեզ բոլորիս ուժ տվեց, իսկ այն, որ դրանից հետո Արցախի մեր քույրեն ու եղբայրները կազմակերպված դուրս եկան այնտեղից, ցույց տվեց, որ նրանք նախընտրում են ազատությունը և պատրաստ չեն գերի մնալ Ալիևի ցեղասպան ռեժիմին։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր քույրեն ու եղբայրները, որոնք գալիս են այստեղ նաև հայրենիք գտնեն այստեղ։ Մեր մեջ գտնեն աջակցություն, գտնեն այն հասարակությունը, որում նրանք պատրաստ են ապրելու, եթե նրանք մնան այստեղ, կկանգնեն մեր կողքը, կբազմապատկեն մեր ուժը, կօգնեն՝ փոխել իշխանությունը»,-ասաց նա։