Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի հանդեպ՝ Արցախի դեմ ագրեսիայի հետ կապված, նախազգուշացնելով, որ Բաքուն կարող է շուտով հարձակվել հենց Հայաստանի վրա, եթե Արեւմուտքը վճռական գործողություններ չձեռնարկի։ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Reuters-ի հետ զրույցում թվարկել է հնարավոր պատժամիջոցները, ինչպիսին են ադրբեջանական նավթի եւ գազի գների սահմանափակումը եւ Բաքվի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին ԵՄ բանակցությունների դադարեցումը։ Նա նաեւ Արեւմուտքին կոչ է արել Հայաստանին «վճռական» օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում։

«Ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլեւ շատ փորձագետներ, այդ թվում ԵՄ անդամ երկրներից, կարծում են, որ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելի է»,- ասել է Բալայանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումներին չի կարելի վստահել։ Նա հիշեցրել է, որ եվրոպացի պաշտոնական անձինք հայտարարել են, որ նա խախտել է Արցախի դեմ չհարձակվելու խոստումները։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն Ալիեւի վրա ճնշում գործադրելու շատ գործիքներ ունի, եւ Արցախը բարձր գին է վճարել, որովհետեւ մինչեւ այժմ դրանցից ոչ մեկը չի օգտագործվել։ «Գործիքների այդ հավաքանին օգտագործելու... անկարողությունը հանգեցրեց 100-120 000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը, ներառյալ իմ սեփական ընտանիքը իր հայրենական հողերում»,- ասել է Բալայանը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները եւ միության անդամ երկրների շատ ղեկավարներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները։ Բայց ԵՄ-ն մինչեւ այժմ ի պատասխան ճգնաժամի քիչ բան է ձեռնարկել կոնկրետ միջոցների առումով՝ հումանիտար օգնություն հատկացնելուց բացի։

Դիվանագետներն ասում են, որ ԵՄ անդամներն ամբողջ ուժով փորձում են կոնսենսուս գտնել։ Որոշ երկրներ, ինչպես Ֆրանսիան եւ Նիդեռլանդները, ցանկանում են, համենայն, դեպս, դիտարկել կոշտ միջոցների հնարավորությունը, այն դեպքում, երբ այլ երկրներ, ինպես Հունգարիան եւ Ռումինիան, չեն ցանկանում անել դա։

ԵՄ պատասխանի որոնումը դժվարանում է նրանով, որ նա ավելի շատ ձգտում է հենվել ադրբեջանական նավթի եւ գազի վրա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անցած տարի այցելել է Բաքու, որպեսզի ստորագրի փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի վերաբերյալ, եր Ադրբեջանին հայտարարել է «կարեւորագույն գործընկեր»։

Բայց Բալայանը պնդում է այն հարցում, որ ԵՄ-ն  ազդեցության իրական լծակներ ունի, քանի որ Բաքուն զգալիորեն կախված է եվրոպական երկրներից որպես սպառող։

Նրա խոսքով՝ այս շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ալիեւի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի սպասվող հանդիպումը Գրենադայի (Իսպանիա) գագաթաժողովում    արդյունք կտա միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն կոշտ լինի Ալիեւի հետ։

«Եթե անձամբ Ալիեւին որոշակի կարմիր գիծ չներկայացվի իր խոստումը չկատարելու համար... (այդ հանդիպումը) նորից իզուր կլինի»,-ասել է նա։

Բալայանը մտավախություններ է հայտնել, որ Ադրբեջանն ուժ կկիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւանի անկլավ ցամաքային միջանցքի ստեղծման համար։ Անցած շաբաթ Ադրբեջանը հայտարարել է, որ մտադիր չէ որեւէ նման գործողություն ձեռնարկել։

Բայց Բալայանը նշել է, որ Ադրբեջանի ռազմական նպատակները կարող են ձգվել անգամ Նախիջեւանի սահմաններից դուրս՝ հիշեցնելով Ալիեւի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի ինքնիշխան տարածքը առաջ եղել է Ադրբեջանի մասը»։ Նրա խոսքով՝ Հայաստանը անպաշտպան վիճակում հայտնվեց անվտանգության տեսակետից, քանի որ նրա ավանդական դաշնակից Ռուսաստանը չկատարեց զենքի հարյուր միլիոնավոր դոլարների պատվերները։ «Մենք շատ խոցելի վիճակում ենք»,- ասել է նա։ Բալայանը հրաժարվել է նշել, թե անվտանգության ոլորտում ինչ օգնություն է ցանկանում ստանալ Հայաստանը՝ հայտարարելով, որ դա տեխնիկական փորձագետների խնդիրն է։