Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»
Քաղաքականություն

Այն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Այն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի։ Սրա մասին հնարավոր բոլոր հարթակներից ու պատեհ առիթներով բոլորս խոսում ու բարձրաձայնում էինք, փորձում բացատրել մեզ սպասող պատուհասի մասին։ Այդ օրերին, հավանաբար շատերդ կհիշեք, որ նման թեզերի մասին բարձրաձայնողները ոչ միայն իշխանության սազանդարների, այլ հանրային լայն շրջանակների կողմից անարգանքի սյունին էին գամվում և տարբեր հայհոյանքների ու լուտանքների ենթարկվում։
 
Էսօրվա ականատես ենք, թե ինչպես է Նիկոլը, հանրային ողջ սեգմենտին հիպնոսի ենթարկած, շարունակում է իրականցնել այն առաքելությունը, ինչի համար 2018-ին տապալեց ՀՀ պետական կարգը ու փաստացի ոչնչացրեց ՀՀ երրորդ հանրապետությունը։ Իսկ ոչնչացնելու ակորդը Նիկոլը տվեց իր վերջի հարցազրույցում, երբ լրագրողի հարցին, թե «մտածել ե՞ք,՝ ինչ են ասելու ձեզանից հետո, կամ ի՞նչ եք թողնելու ձեզանից հետո», նա ցինիկաբար պատասխանեց՝ «կթողնեմ, կտեսնեք»։
 
Հիմա երկու բառով, թե ի՞նչ է թողնում (դեռևս այս պահի դրությամբ) իրենից հետո երկրին պատուահասած չարիքը․ 100 տոկոսանոց ադրբեջանականցված Արցախ, 150 քառակուսի կիլոմետր ՀՀ բռնազավթված տարածք, 120 հազար տեղահանված ու փաստացի գաղթական դարձած արցախցի, եռակի անգամ մեծացած Եռաբլուր, կազմաքանդված ու դավաճանված հասարակություն, բարոյազրկված ու զրոյացված բանակ, բոլոր բարեկամ ու դաշանկից երկների հետ հարամված հարաբերություններ, ՀՀ-ի միջազգային զրո վարկանիշ։ Եթե ամփոփ՝ սա է այն Հայաստանը, որ դեռևս կա նիկոլի կառավարման ժամանակահատվածում։
 
Իսկ հիմա, դարձյալ համառոտ, թե ինչպիսի Հայաստան էր նա ժառանգել Սերժ Սարգսյանից, ինչ ստատուսով ու հեղինակությամբ, և մնացած բոլոր բաղադրիչներով։
Նիկոլի կողմից այդքան անհիմն քննադատված ու բացառապես պոպուլիստական պնդումներով ստեղծած պատրանքներն այն աստիճան էին, որ մարդիկ կուրորեն ու ինքնամոռաց գնացին նրա հետևից՝ մաս դառնալով պետության կործանմանը։ Մարդիկ չէին գիտակցում ու հասկանում իրենց ունեցածի գինը․ «ապահով ու անվտանգ Հայստան ասվածը» (Սերժ Սարգսյանի կարգախոսներից էր)։ Թվում էր, թե ասվածը միֆ է, և ինչ կա դրա մեջ, համ ապահով ենք, առավել ևս՝ անվտանգ, մեր համար գլուխներս կախ ապրում էինք։ Բայց, դե նիկոլանման անհայրենիքների համար դա բավարար չէր, նրանց պետք էր խառնել ամեն ինչ, ստեղծել քաոս և իրականցնել իրենց բուն առաքելությունը։
 
Շատերը հավանաբար չէին էլ նկատում, թե ինչ մակարդակի միջազգային հեղինակություն ուներ Հայաստանը Սերժ Սարգսյանի ժամանակ, այն նույն Սարգսյանի, ով նիկոլի ու նրա շայկայի կողմից ամենօրյա ռեժիմով դեմոնիզացվում էր։ Չէին նկատում ՀՀ կատարած միջազգային պատվիրակությունների այցերը, որոնք հարյուրակներով էին չափվում, չէին նկատում ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ գագաթնաժողովները, Ֆրանկոֆոնիայի մակարդակի բարձրաստիճան միջոցառումները (չնայած այն անցկացրեց չարիքի ռեժիմը), ուղղակի չէին նկատում հասաևակ մարդու հանգիստ ու անհոգ կյանքը։
Թերևս կհիշեք, որ ԱԺ-ում, երբ մայիսի 8-ին Նիկոլն ընտրվում էր վարչապետ, իր խոսքում առանձակի ոգևորությամբ էր խոսում Շուշիի փառապանծ հաղթանակի մասին, ոգևորված կարդում Արցախյան հերոսամարտի մասին, իսկ 2 տարի անց նրա համար Շուշին դարձավ դժգույն ու դժբախտ, անպիտան քաղաք, իսկ «Արցախ» տերմինն ընդհանրապես դուրս եկավ նրա թրքասեր լեքսիկոնից։
 
Հիմա, հարգելի հայրենակից, ինքդ զուգահեռ տար Սերժ Սարգսյանի թողածի ու Նիկոլի դեռևս թողածի միջև, ու հասկացիր, թե մերժելով երրորդ նախագահին ո՞նց մերժեցիր քո սեփական պետականության գոյությունն ու ինքդ քո երեխայի ապագան, ու հետևություններ արա, թե դու ի՞նչ ես թողնելու քեզանից հետո։