Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հիմնական բացասական գործոնը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալն էր

Regnum.ru–ն «Փաշինյանի հաղթանակը. ռուսներն սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի վերջին ռուսաստանցիների շրջանում արցախյան հակամարտության կողմերի նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռուսների 74 %-ը չի համակրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Եվս 8 %-ը դժվարացել է պատասխանել։ Մնացյալ 18 %-ից 10 %-ը Ադրբեջանի կողմից է, և միայն 8 %-ն է Հայաստանին համակրում: Նախկինում թվերը ուրիշ էին, ռուսները շատ ավելի համակրում էին հայերին, քան ադրբեջանցիներին:

Օրինակ՝ 2016 թվականին հարաբերակցությունը կազմել էր 15 %՝ 4%-ի դիմաց, իսկ 2020 թվականին՝ 15%՝ 6%-ի դիմաց: Եվ այդ հարաբերակցությունը համարվում էր տրամաբանական։ Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի արբանյակը։ Հայաստանում առկա է ռուսական բազա, իսկ Ադրբեջանում՝ ոչ։ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը ամենառուսամետ տարածքներից մեկն էր, մինչդեռ Ադրբեջանում կառուցվում էր «թուրքական աշխարհ»: Եվ, վերջապես, հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները՝ մահմեդական։

Հայաստանի համար հարաբերություններում նման առավելությունը շատ կարևոր էր։ Դա երաշխավորում էր, որ ցանկացած իշխանության օրոք Ռուսաստանի կառավարությունը կաջակցի հայկական կողմին։ Բայց Երևանը կորցրել է այդ առավելությունը և կորցրել է այն միանգամայն բնական եղանակով՝ գործողությունների ու անգործությունների մի ամբողջ շարքի պատճառով: Հիմնական բացասական գործոնը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալն էր։ Նա այն մարդն է, որն ունի Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելու գաղափարներ և իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց իրականացնել դա։ Փոխարենը Ադրբեջանն այլ բան արեց, նա մեծ գումարներ ներդրեց Ռուսաստանում իր իմիջի վրա։

Բաքուն և Անկարան ֆինանսավորում են հատուկ հրապարակումները, առանձին ռուսաստանյան մեդիա փորձագետների, գիտական հանրությանը և այլն, որպեսզի բոլորին ցույց տան, որ հարուստ, կայուն և ոչ ռուսաֆոբ Ադրբեջանը կարող է շատ ավելի խոստումնալից և վստահելի դաշնակից լինել, քան աղքատ, միշտ դժգոհ Հայաստանը, ընդ որում՝ Փաշինյանի Հայաստանը: Եվ հիմա, վերլուծելով հայերի և ադրբեջանցիների նկատմամբ ռուսների վերաբերմունքը արտահայտող թվերը, նկատվում է նման քաղաքականության միանգամայն բնական արդյունքը։

Հետևաբար, հնարավոր է, որ եթե Փաշինյանը հիմա հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին, ապա ռուսական հասարակությունը նույնիսկ արագացում կհաղորդի Հայաստանի ելքին։ Ելք, որը Հայաստանին կբերի պետականության, իսկ Ռուսաստանին՝ Կովկասում իր միակ դաշնակցի կորստի, բայց որի համար ռուսների առնվազն 84 %-ը չի զղջա։

Կ. Խաչիկյան