Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանը մեղավոր է փնտրում, սակայն փաստերն անողոք են

44-օրյա պատերազմում կրած պարտությունցի հետո Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը լծվել են մեղքն այլոց գրպանը գցելու գործին` նախկին իշխանություններ, Ռուսաստանի Դաշնություն, Արցախի մի քանի օր հազիվ պաշտոնավարած նախագահ և այլն։

Այդ էժանագին քարոզչությանն են ծառայում թե՛ ԱԺ Քննիչ հանձնաժողովը, թե՛ փաշինյանական ողջ քարոզչամեքենան՝ իր ֆեյքերով ու լրատվամիջոցներով, պատգամավորներով ու «զոմբիներով»։ Այդ նպատակի համար Փաշինյանը կանգ չի առնում ոչնչի առջև՝ վարկաբեկելով ՀՀ Զինված ուժերը, մսխելով հայ - ռուսական հարաբերությունների վերջին փշրանքները։

Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ գերակայությունն ամեն գնով իշխանությունը պահելն է, հանուն որի նա պատրաստ է ցանկացած քայլի։ Փաստերը, սակայն, անողոք են թե՛ Փաշինյանի, թե՛ նրա վարչախմբի համար։ Պատերազմից հետո ժամանակագրությունն ապացուցում է, որ ի դեմս Փաշինյանի, մենք գործ ունենք ոչ միայն ապիկար և տգետ ղեկավարի, այլ Հայաստանն ուղղորդված պարտության տանելու, Արցախը կանխամտածված հանձնելու հանձնառություն ունեցող անձի հետ։

2020 թվական նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, իշխանությունն ազդարարեց, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, և քաղաքական առումով հարցն ուղարկեց Արցախում տեղակայված ռուսական առաքելության «տիրույթ»: 2021 թվական մայիսին հայտարարվեց «խաղաղության դարաշրջանի» մասին, որի ձախողման և նոր աղետների ռիսկերի մասին բազմիցս ենք նշել։ 2022 թվականի ապրիլին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե պատրաստվում է Արցախի հարցով նշաձողն իջեցնել, զուգահեռ նրա որոշ թիմակիցներ սկսեցին հայտարարել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում: 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մասին: Փաշինյանը նաև նշեց Հայաստանը 29.800 կմ-ով պարփակելու իր մտադրության մասին։

Ի դեպ, Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույն թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող միջանցքը, իսկ այս տարվա ապրիլին, օգտագործելով և որպես հիմք ներկայացնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, անցակետ տեղակայեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում:

Օգոստոսին արդեն Փաշինյանի խամաճիկը դարձած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փախուստի դիմեց պատասխանատվությունից՝ հրաժարական ներկայացնելով։ Արցախի Ազգային ժողովում նրան համոզում և բացատրում էին, որ այդ քայլը ծանր հետևանքներ կարող է ունենալ, սակայն Հարությունյանն անդրդվելի էր։ Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահ ընտրելուց օրեր անց Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց, իսկ Հայաստանի գործող իշխանությունները հայտարարեցին, թե մտադիր չեն ներքաշվել էսկալացիայի մեջ։

Շրջափակումից հյուծված արցախցիները մնացին առանց Հայաստանի աջակցության և ստիպված էին սպիտակ դրոշ բարձրացնել։ 100 հազարից ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին Հայաստան, իսկ փաշինյանական վարչախումբը իր մեղքն ընդունելու փոխարեն շարունակում է հոխորտալ, Արցախի հայաթափման մեղքն էլ բարդել փրկության մի վերջին քայլ կատարած Արցախի նոր իշխանությունների և ՀՀ անփառունակ դիվանագիտության պատճառով Արցախի հարցի լուծումից հեռացած ՌԴ իշխանությունների վրա։

Նիկոլ Փաշինյանին առայժմ հաջողվում է արտաքին հովանավորների շնորհիվ մնալ իշխանության։ Ո՞վ, եթե ոչ նա, պատրաստ է հանձնել անգամ ՀՀ ինքնիշխանության վերջին փշուրները։ Սակայն այս իրավիճակը երկար ձգվել չի կարող, կոլաբորացիոնիստ իշխանությունը շանս չունի։

Կարեն Հովհաննիսյան