Ալիևը բարձրացրել է ՀՀ կողմից իբր օկուպացված 8 գյուղերի հարցը. Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2 օր առաջ համառոտագրություն տարածվեց առ այն, որ չնայած Ալիևը չգնաց Գրանադա, այնուամենայնիվ "հայանպաստ" հայտարարություն տարածվեց։ ՔՊ-ականներ Կոնջորյանը և Արայիկ Հարությունյանը (սրանք լուրջ պաշտոններ ունեն այս պետության մեջ) շտապեցին հայտարարել, թե բա տեսաք հայրենասեր Նիկոլ Փաշինյանն ինչ հաջողության հասավ. այդ հայտարարաության մեջ միջանցք չկա, անկլավների թեմա չկա, ադրբեջանցիների վերաբնակեցման թեմա չկա (նիկոլականների համար նոր զիջումներ չանելը հաջողություն է համարվում)։ Հ.Մովսիսյանի ֆեյքերը գործի անցան. գովերգելով Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում հաղթական արշավը։ Երեկ, սակայն, Ալիևը հեռախոսազույց է ունենում Շ.Միշելի հետ և բարձրացնում ՀՀ կողմից իբր թե օկուպացված 8 ադր-կան գյուղերի մասին։ Բա Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք։ Ի՞նչի եք լեզուներդ մի "լավ" տեղ կոխել։
Հիմա, այս էլ որերորդ անգամ Ադր-նն ասում է 8 անկլավի մասին։ Հայկական կողմը ձայն չի հանում։ Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են։ Պատից կախված է 1974թ Մ-ում հրատարակված Հայկական ԽՍՀ քարտեզը. այստեղ 3 անկլավ կա 34 քառ. կմ։ Բայց կա 1 հայկական անկլավ Ադր-նում՝ Արծվաշենը 41 քառ կմ։ Ի՞նչու հայկական կողմը չի ասում սա, ի՞նչու չենք հակափաստարկներ հրապարակում։ Անհասկանալի է։
p.s. Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզել Եվրոպային Ադր-նի դեմ սանկցիաներ չկիրառել։ Փաշինյան դա միակ ձևն է Արցախը ետ բերելու։ Դա հայրենիք է, ինչպես Ենոքավանը։
Բան չեմ հասկանում...




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...