Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Արցախը չէր ընկնի, եթե ժամանակին պարտության սիմվոլներ դարձած ՔՊ-ականները հեռանալու քաջություն ունենային. Սեյրան Օհանյան

Օրվա իշխանությունը շարունակում է ցուցադրել իր քաղաքական մտքի բացարձակ սնանկությունը՝ Արցախի հայաթափման, և ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների մեղավոր նշանակելով նորից ու միայն ընդդիմությանը, որից բացի այլ թիրախ, ինչպես տեսնում ենք, չունի․ արտաքին ճակատում կառուցողական հանցակիցներ են։ Եվ թերևս այդ տրամաբանությամբ է Էրդողանը հայտարարել, որ Փաշինյանն էլ դժգոհ է հայտնի փոփոխությունից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իսկ ընդդիմությանն ուղղված մեղադրանքի թեզը ոչ միայն զուրկ է պատճառահետևանքային կապից, այլև բացարձակ աբսուրդ է, կեղծիք․ Արցախի հայաթափման ռազմական-քաղաքական գործողությունների մեջ ընդդիմության մեղքը, ըստ նրանց, փաստորեն, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելն է։ Այնինչ հենց նրանց ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ բացահայտ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող են գործել․ իրենք արդեն այն աստիճան գործ չունեին Արցախի հետ, որ այլևս չճանաչեցին Արցախը՝ որպես պետություն, և չշնորհավորեցին նրա նախագահին, թեև Արցախը փրկելու, պահելու բոլոր լծակները հենց նրանց ձեռքում էին, և ոչ թե ընդդիմության։

Եվ այսօր, որքան էլ պետական քարոզչամեքենան ծառայեցնեն բացառապես իրենց շահերը սպասարկելու և ընդդդիմությանը մեղադրելու նպատակին, միևնույն է, չեն կարողանալու արդարացնել իրենց և խստագույն պատիժ են կրելու այն հանցանքների համար, որ գործել և շարունակում են գործել Արցախի, Հայաստանի դեմ։ Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու հասկանում է՝ -ով 2020-ի պարտադրված պարտությունից հետո հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը և հնարավոր մեղադրանքների սլաքներն ուղղելով ՌԴ խաղաղապահ ուժերի ուղղությամբ, – ով հայտարարեց, որ պահանջում են Արցախի հարցով նշաձողն իջեցնել, – և ովքեր պնդեցին, որ Արցախը ունի ապագա Ադրբեջանի կազմում, – ով Պրահայում բացահայտ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ տալով բոլոր հիմքերը, որպեսզի Ադրբեջանը փակի Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավարտին հասցնելու նպատակով, -կամ վերջապես ով 2023-ի սեպտեմբերին, երբ ամբողջ Արցախը կրակի տակ էր, քաղաքական անբարոյականություն դրսևորելով՝ հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա, և Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման մեջ` այդպիսով, Արցախը թողելով միայնակ, ադրբեջանական հրոսակախմբերի քմահաճույքին։

Ամփոփելով խոսքս՝ հիշեցնեմ նաև, որ Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ինքնակամ, թեև նրան խնդրել, հորդորել են, որ Արցախի համար այդ օրհասական իրավիճակում նման քայլի չգնա։

Արցախը ընկավ, որովհետև Հայաստանի ներկայիս իշխանությունը, կրկնում եմ, ում ձեռքին էին Արցախը փրկելու բոլոր լծակները, Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ։ Արցախը չէր ընկնի, եթե ժամանակին պարտության սիմվոլներ դարձած, իսկ այսօր բարոյապես վերջացած քպ-ականները հեռանալու քաջություն, ազնվություն ունենային»,- գրել է նա։