Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Մի շարք քաղաքական ակտիվ նախաձեռնությունների կողմից պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Միանում եմ նախաձեռնությանը

«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքական ակտիվ նախաձեռնությունների կողմից պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ և «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին` անհատապես։
Նամակի բովանդակությունը ստորև.
«Մենք՝ ներքոստորոգյալներս ու Երևանի բազմաթիվ բնակիչները, սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մեր ձայնը տվել ենք քաղաքական այն ուժերին, որոնք մեր կարծիքով չեն հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի սպասարկուներ։
Ձեր ընտրությունը՝ որպես ավագանու անդամ, ապահովվել է բացառապես այդ ձայների շնորհիվ:

Շեշտենք, որ Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի:

Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել։

Այդ իսկ պատճառով, պահանջում ենք ցուցաբերել միասնականություն և հետևողականություն՝ բոյկոտելու հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու անդրանիկ նիստը՝ թույլ չտալով, որ ներկայիս իրավիճակի համար պատասխանատու իշխանությունն ամրագրի իր հաղթանակը մայրաքաղաք Երևանում:

Պահանջում ենք ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին: Հակառակ դեպքում, Դուք ամբողջական և անձնական պատասխանատվություն եք կրելու երկիրը դավաճանած իշխանության վերարտադրության համար՝ դառնալով նրա բացահայտ հանցակիցը, դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Նամակին միացել են՝
Բաբոն Տեր ա հայ կանանց նախաձեռնություն
«Քաղաքական հայ» ակումբ
Ակն ընդ ական վավերագրողների համայնք
«Ազգությունս՝ հայ» նախաձեռնություն
Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական հասարակական կազմակերպություն

Միացի'ր պահանջին