Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նիկոլը չկարողացավ սրբագրել Գրանադայում արձանագրած ֆիասկոն

Գնահատելով Գրանադյի հանդիպումն ու հայտարարելով, որ իդեալական վիճակներ բոլոր դեպքերում եբեք չեն լինելու՝ Պետոյին հյուրընկալած Նիկոլը Գրանադյան «էպոպեան» գլխավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Արևմուտքի կողմից ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ճանաչման տեսանկյունից՝ միաժամանակ հայտարարելով, որ քանի որ Գրանադայի փաստաթղթում բացակայում է Իլհամի ստորագրությունը, ուստի ինքը չի կարող մինչև տարվա վերջ կնքվելիք խաղաղության պայմանագրի մասով  երաշխիքներ տալ: 

 Գրանադայի ամբողջ իմաստը ո՞րն էր: Իմաստը երկու հակամարտող եկրկների միջև միմյանց տարածքային աբողջականութան ճանաչումն էր ու այդ ճանաչումը փաստագրող փաստաթղթի ընդունումը: Պարզ է, չէ՞, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները Գերմանիայից կամ Ֆրանսիայից չեն գալիս, ուստի եթե այդպես է, ապա այդ երկրների կոմղից ՀՀ սուվերեն տարածքի ճանաչումը կամ արցախցիների մասին ձևական ակնարկները գործնականում Հայաստանին ոչինչ չեն տալիս: Որպեսզի Գրանադան գրոշի արժեք ունենար ու դիվանագիտական տապալում չդառնար, պետք էր այնտեղ Իլհամի ներկայությունն ու նրա ստորագրությունը: Մի՞թե Նիկոլը կածում է, թե Եվրոպայի կողմից ՀՀ սուվերեն տարածքի ճանաչումը կարող  զսպիչ գործոն դառնալ Իլհամի համար այն դեպքում,երբ «Գորշ գայլերի» առաջնորդի որդին դառնում է ԵԽԽՎ փոխնախագահ: Ո՞ր Եվրոպա՞ն է զսպելու Իլհամին կամ Էրդողանին՝ հրաժարվելու «Զանգեզուրի միջանցք» կոչված աշխարհաքաղաքական պրոյեկտից,Արցախի գլխին եկածը դաս չեղա՞վ… 

  Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների անվերջ խորացման մասով եվրոպացիների դրսևորած էնտուզիազմին, ապա մեծ անալիտիկ պետք չէ լինել՝ հասկանալու, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում այդ հարաբերությունների խորացման միակ նպատակը ՀՀ-ն ՌԴ ծիրից դուրս դնելն է լինելու. Հայաստանը Արևմուտքին հարկավոր է՝ բացառապես  Մոսկվայի համար Կովկասում խնդիրներ ստեղծելու համար: 

 Նիկոլը պրոբլեմ չունի, միայն թե աթոռը պահի: