Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Այն, ինչ անում է Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն է. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնությունը Ազգային ժողով է մուտքագրել օրինագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝  Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Լրագրողների հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող  Ավետիք Չալաբյանն ասաց, որ, բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում,  թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից, այնտեղ իրականացված  էթնիկ զտումներից հետո որքանով է  արդիական մնում այս  օրենքի նախագիծը։

«Մենք ասում ենք, որ ավելի քան արդիական է ու ունի հետևյալ բացատրությունը. այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային  իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ, տասնամյակներ եղել է  բանակցային կողմ, եղել են Մադրիդյան սկզբունքներ, ուստի Արցախը որպես  միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող  պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում»,- ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի որևէ իշխանավոր  իրականում իրավունք չունի իր որևէ գործողությամբ  ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան  գործողությունները. «Արցախում ցեղասպանություն է  տեղի ունեցել։ Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, դա ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է։ Հայ ազգի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են դրան, պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Փաշինյանին Ադրբեջանի  ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակը ամրագրել միջազգային պայմանագրերով։ Այն, ինչ արել է Փաշինյանը, ընդամենը հայտարարություններ են, միջազգային որևէ պայմանագիր  գոյություն չունի,  և մենք պայքարելու ենք նրա համար, որպեսզի այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն չունենա։  Եթե գոյություն ունենա նման միազգային պայմանագիր, առաջինը կվերացնի Արցախը որպես հայկական պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ, երկրորդ՝  ճանապարհ կբացի ՀՀ նկատմամբ ագրեսիայի համար։ Եթե մենք ուզում ենք  կանխել հայ ժողովրդի  մասսայական ցեղասպանությանը և Հայաստանի  ինքնիշխանության կորուստը, այսօր մենք պետք է շարունակենք մեր պայքարը»։

Մանրամասն՝ տեսանյութում: