Հինգ տարի տոտալ մսխում ու քարուքանդ է անում ՀՀ պետականությունը, բայց շարունակում իրենով անել և սեփականշնորհել նախկինում ձեռք բերածը. Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլական փնթիություների ու ձևական մանիպուլյացիաները մեր առօրյայում դարձել են սովորական ու արդեն մի տեսակ բնական երևույթ․ ավելին, հաճախ դադարում ենք ոչ միայն զարմանալ, այլ սպասում հերթական «պորցիային»։
Նախօրեին Նիկոլի հերթական մենախոսությունն էր Հանրայինում, որը դարձել է նրա ֆեյսբուքյան տիրույթի պես անձնական օգտագործման մի օբյեկտ։ Եվ այսպես․ նա խոսեց ամեն ինչից, բայց փաստական ու բովանդակային ոչինչ չասեց։ Հերթական անգամ լղոզեց ու սվաղեց Արցախի հետ կապված ամեն մի հարց, իհարկե Պետոյի տված դատարկաբանությունները դժվար է հարցեր համարել, դրանք ավելի շատ ոլորտային ուղղորդումներ էին։
Չխորանալով նրա անիմաստ ցնդաբանություններին մի ոլորտի վրա հրավիրեմ ձեր ուշադրությունը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, նա նախ հայտարարեց, որ «ՀՀ-ն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց իր օրակարգում չունի»։ Իսկ Պետրոսի այն դիտարկմանը, թե ՀՀ-ից հնչող հակառուսական հայտարարություններն արդյո՞ք չեն վնասի դեպի ՌԴ կատարվող արտահանումների վրա, և ՌԴ-ն չի սահմանափակի ՀՀ-ից կատարվող բեռնափոխադրումները (նշեմ, որ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ շուկա կատարվող արտահանումները կազմում են ՀՀ տնտեսության 80-ից ավել տոկոսը), նիկոլը հպարտորեն հայտարարեց, թե «Հայսատանը ԵԱՏՄ անդամ է, և ԵԱՏՄ տարածքում, Միության կանոնադրության համաձայն, իրականացնում է իր արտահանումները»։
Սա այն նույն նիկոլն է, ով Սերժ Սարգսյանի տարիներին, երբ ընդդիմադիր էր ու իր դեմագոգիայով մանիպուլացնում էր հասարակությանը «աչոկներ» հավաքելով, ԱԺ ամբիոնից հրապարակավ հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը մի գիշերում որոշում կայացրեց և փոխեց ՀՀ արտաքին քաղաքական կուրսը՝ մտնելով ԵԱՏՄ, ինչը, ըստ նրա՝ Հայաստանի համար չարիք է։ Ավելին, իրենց «Ելք» դաշինքով 2017-ին ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էին բերել խորհրդարան և մի ամբողջ նիստ այդ թեման էին «խուրդում»։ ԵԱՏՄ-ի հետ կապված նիկոլական մի էժանագին սուտ ևս հիշեցնեմ, որը մշտապես տիրաժավորվում էր դարձյալ նախագահ Սարգսյանի իշխանության տարիներին․ ցինիզմի սինվոլն առիթը բաց չէր թողնում և հայտարարում էր, թե «Ապրիլյան քառօրյան ՌԴ-ն սարքեց, որպեսզի Ադրբեջանին բերի ԵԱՏՄ»։
Մյուս կարևոր առանցքը, որի մասին գլուխը բարձր երեկ հպարտանում էր ՀՀ գլխավոր հակահայը, ՍԵՊԱ-ի համաձայնագիրն էր, ինչի հետ կապված մի քանի հպանցիկ անդրադարձներ կատարեց իր մենախոսության ժամանակ։
Այսինքն, սա իր քաղաքական հիմնական անկյունաքարը հռչակել էր «Մերժիր Սերժին»-ը, բայց 5 տարի անց շարունակում է հպարտանալ Սերժ Սարգյսանի կողմից ստեղծածով։ Փաստը է այն, որ հինգ տարի տոտալ մսխում ու քարուքանդ է անում ՀՀ պետականությունը, բայց շարունակում իրենով անել և սեփականշնորհել նախկինում ձեռք բերածը՝ միաժամանակ ամենօրյա ռեիժիմով դեմոնիզացնել նախկիններին։
Հինգ տարի ոչ մի արժեք ու պետության համար ոչինչ չարածն անամոթաբար շարունակում է Սերժ Սարգսյանի ստվերից սարսափելով մկան ծակին հազար թուման տալով ման գալ․ դա փաստ է տղա, երևում է քո դեմքի վախվորած արտահայտությունից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան