Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Խախուտ հարաբերակցություն, որը բազմաթիվ խնդիրների է հանգեցնելու

Երևանի ավագանու ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները մի շարք իրողություններ պարզորոշ դարձրին։ Նորընտիր ավագանու նիստից հետո ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Դա ոչ միայն անակնկալ չէր, այլև առավել քան սպասելի էր, քանի որ նախքան ընտրությունները շատերն էին կանխատեսում այսպիսի սցենարը։ Միակ տարակուսելի հանգամանքն այն էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը ամբողջ նախընտրական շրջանում հանդես էր գալիս «ամենաընդդիմության» դիրքերից։

Ավելին, այս կուսակցությունը նույնիսկ փորձում էր ի ցույց դնել, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին միակ իրական ընդդիմադիրն իրենք են։ Չնայած շատերը «Հանրապետության» այս մոտեցմանը մինչև վերջ էլ հավատ չէին ընծայում, այնուամենայնիվ, եղան քաղաքացիներ, որոնք իրենց ձայնը տվեցի այս քաղաքական միավորին, և նրանց օգտին քվեարկած ձայները փաստացի վերածվեցին ՔՊ-ին տրված ձայների։ Չնայած, չի բացառվում, որ քվեարկածների մեջ մեծ թիվ են կազմում հենց իշխանություններին դեռևս լոյալ մնացածները, որոնց ընտրությունը հենց ՔՊ-ի ու այդ կուսակցության մեջ է եղել:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժին՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, ապա այն չբոյկոտեց ավագանու նիստը, ինչի արդյունքում էլ նպաստեց, որ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվի։ Ճիշտ է՝ «Հանրային ձայնը» կողմ չքվեարկեց իշխանությունների թեկնածուին, բայց իր իսկ մասնակցությամբ լեգիտիմացրեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Այնինչ, ավագանու կազմ անցած երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, նախօրոք հայտարարել էին, որ առաջին նիստին չեն մասնակցելու: Կարելի է պատկերացնել, թե ժամանակին էյֆորիայի արդյունքում 80 տոկոս ձայն հավաքած ՔՊ-ի վարկանիշից ինչ է մնացել, որ նրանք ստիպված են ապավինել ոչ միայն «Հանրապետություն» կուսակցության աջակցությանը, որն այդպիսով վերջնականապես փակեց թեկուզ փոքր-ինչ ինքնուրույն քաղաքական ուժ դիտարկվելու թեման, այլ նաև Վարդան Ղուկասյանի ղեկավարած կուսակցության։

Բացի այդ, թերևս ՔՊ-ում լավ են գիտակցում, որ եթե իրադարձությունները գնային ավագանու նոր ընտրությունների անցկացման տարբերակով, ապա իրենք գուցե ընդհանրապես կորցնեին վերընտրվելու նույնիսկ այս ճանապարհը, քանի որ օրեցօր իրենց վարկանիշն անկում է արձանագրում։ Այլ հարց է, որ վերարտադրվելու համար իրենք պատրաստ են ամեն ինչի, բայց դա արդեն այլ թեմա է։ Պարզ է, որ մայրաքաղաքում իշխանության կորուստը կարող էր ազդարարել նաև ողջ հանրապետությունում իշխանության կորստի մեկնարկը։ Ու պատահական չէ, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար, քանի որ քաղաքական հարթությունում իրենց ասելիքը կարող էր շրջվել իրենց իսկ դեմ։

Արդյունքում իշխանական ավագանին (ներառյալ վերը նշված երկու կուսակցությունները) որոշակի առումով ապաքաղաքական հարթության վրա է՝ ի տարբերություն ավագանու ընդդիմադիր հատվածի, քանի որ ողջ քարոզարշավի ընթացքում ընդդիմությունն առաջ էր մղում քաղաքական թեմաները՝ մասնավորապես իշխանություններից ազատվելու և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու օրակարգը։ Ըստ այդմ, մի կողմից՝ այլևս էական չէր դառնում՝ նման պայմաններում ով կընտրվի քաղաքապետ, մյուս կողմից՝ իշխանությունները կոնկրետ խնդիրներ են ունենալու ստեղծված իրավիճակի հետ կապված, ընդ որում, ոչ միայն լեգիտիմության առումով, քանի որ ստացել են մասնակիցների քվեների 1/3-ը և բոլոր ընտրողների մոտ 10 տոկոսը, այլև կիրառական առումով։

Մասնավորաբար, ընդամենը 32 մանդատով քաղաքային իշխանությունը խնդիրներ է ունենալու որոշումներ ընդունելու, այդ թվում՝ օրինակ՝ բյուջեի կամ դրա կատարողականի հաստատման մասով։ Իհարկե, հասկանալի է, որ հետո խնդիրների չհանգուցալուծումն իշխանությունները կարող են գցել ընդդիմադիրների վրա՝ նշելով, որ նրանք չեն մասնակցում նիստերին կամ չեն հաստատում որոշումները։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս կառուցվածքով լուրջ խնդիրներ են առաջանալու ավագանու հետագա գործունեության համար, իսկ դա իր ազդեցությունն է ունենալու նաև քաղաքային միջավայրի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ