Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Գործուն քայլեր ձեռնարկել Արցախի իրավապահ համակարգում աշխատողների իրավունքների իրացման համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում մեծ թիվ են կազմում իրավապահ համակարգում, ուժային կառույցներում, ինչպես նաև դատական ատյաններում աշխատող արհեստավարժ և պարկեշտ մասնագետները։ Տարիներ ի վեր անվտանգային անասելի սպառնալիքների ներքո իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած, օրենքին և արդարադատությանը ծառայած նվիրյալները այսօր դարձել են վտարանդի և, առավել քան երբևէ, կարիք ունեն համարժեք գնահատման և սրտացավ աջակցության։

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունը կոչ է անում իրավասու անձանց և մարմիններին գործուն քայլեր ձեռնարկել պետությանը նկատելի ծառայություններ մատուցած այս մասնագետների սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման, ըստ անհրաժեշտության՝ նաև աշխատանքային գործունեությունը Հայաստանում ապահովելու համար։ Ընդ որում՝ լուծումները պետք է լինեն հնարավորինս սեղմ ժամկետներում և կրեն համակարգային բնույթ։

Առաջարկում ենք Արցախի պետական մարմինները ներկայացնող ղեկավար անձնակազմի հետ հանգամանորեն քննարկել և կնքել համապատասխան հուշագրեր և դրանց շրջանակում կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական և նյութական ապահովվածության հարցերի համալիր լուծումները։ Մեր մասնագիտական թիմը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել և պատկան մարմինների հետ համալիր քննարկել Արցախից բռնի տեղահանված մեր գործընկերների կարգավիճակի հարցերը լուծելու առնչությամբ։ Առաջարկներից մի քանիսը՝ ստորև

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունքի անալոգիայի հիմքով Արցախի դատավորները պարտադիր ընդգրկվում են ռեզերվ և կատարվում է ոչ միայն աշխատավարձի ու հավելավճարի վճարում, այլև պահպանվում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը, մինչև 65 տարին լրանալը: Ընդ որում, հաշվի առնելով ստեղծված ծանր սթրեսային անցումային վիճակը, ծայրահեղ անհրաժեշտության հիմքով առաջիկա գոնե 6 ամիսը որևէ նոր թափուր պաշտոնում չեն առաջարկում։ Այս առաջարկությունը չի ենթադրում որևէ սահմանադրական փոփոխության խնդիր:

Օրենսդրությամբ հնարավորինս սեղմ ժամկետում կատարվում են համապատասխան փոփոխություններ և առնվազն 10 տարվա ստաժ ունեցող Արցախի դատավորները և դատախազներն իրենց դիմումի համաձայն, անցնում են կենսաթոշակի:

Մինչև իրավական կարգավորումների և այլ ընթացակարգերի ավարտը, բոլոր դատավորներին, դատախազներին և աշխատակազմին տրվում է ամենամսյա ֆինանսական օգնություն՝ համապատասխան աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով: Վճարումները դադարեցվում են աշխատանքի անցնելու պահից:

Մեր ընկերությունը մշակել է նաև բազում այլ առաջարկություններ, որոնք վերջնական տեսքի կբերվեն և պատրաստ կլինեն հրապարակման՝ Արցախի մեր գործընկերների հետ համապատասխան քննարկումների արդյունքներով:

Միաժամանակ «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունում պատրաստվում ենք Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով: Արցախցի մեր գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանելու համար կմասնակցեն ինչպես մեր ընկերության, այնպես էլ հրավիրյալ բարձրակարգ և գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետները։ Նախատեսում ենք նաև կազմակերպել մեր ՓԲԸ-ի ֆրայչեյզինգի տրամադրում, այսինքն՝ որոշ մարզերում կվարձակալենք տարածք, կտրամադրենք գույք և տեխնիկական միջոցներ (այդ թվում համակարգիչ), հնարավորություն ստեղծելով օգտվելու մեր ընկերության գործընկերների ընթացիկ խորհրդատվությունից և այլն։ Ցանկացող իրավաբանները մարզերում կկարողանան մեր կազմակերպության անվան տակ իրականացնել փաստաբանական գործունեություն՝ հոնարարը իրենց պահելու պայմանով։

Ակնկալում ենք պատկան մարմինների և Արցախի մեր գործընկերների արձագանքները:

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերություն

«Երդվյալ ատենակալներ» ժողովրդավարության աջակցության ՀԿ»։