Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում․ Էդուարդ Շարմազանով
2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը, իսկ իրականում Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։
Ընդ որում, հանրաքվեի կազմակերպման երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.
Տարբերակ 1։
Որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ, որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե, իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։
Տարբերակ 2։
Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, առանց կոնկրետ ժամկետ նշելու, որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։
Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։
Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։
Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։
Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։
Ու սա դեռ վերջը չէ, եթե շարունակեցիք կապիտուլյանտների ու դրա հաճախորդների թելը թելել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...