Եվ սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկիրը ձախողման հասցրած ազգակործան պատուհասն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «...պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով»:
Ու նրա ընտրազանգվածը չի հարցնում, բա ու՞ր է 2021թ. հունիսին քո խոստացած և ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված`
Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքի համար` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տարվող պայքարը,
Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցում Հայաստանի երաշխավորումները,
խաղաղության օրակարգը և այլն:
Հայաստանով անվտանգ անցնող ադրբեջանցիների էյֆորիկ առաջնորդը երեկ Ստեփանակերտում տրորում էր հայ ժողովրդի արժանապատվության դրոշը: Իսկ այսօր, Նիկոլի ստրասբուրգյան ելույթին զուգահեռ, Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:
Այսպես սինխրոն, ՔՊ դավադիրների հետ ձեռք-ձեռքի տված խաբեցին, հայրենազրկեցին, պատվազուրկ և ունեզուրկ դարձրեցին մի ողջ ժողովրդի:
Դե ինչ, դիմավորե´ք ադրբեջանցիներին ծաղիկներով, ծափերով և զեյնաբ խանլարի երգերով: Իսկ պետությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը պահած ազգային ուժերին ձերբակալեք, զրպարտեք ու մեղադրեք բոլոր անհավանական մեղքերի մեջ: Արցախը և Հայաստանն անվտանգ ու ամուր պահող նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, շինծու գործերով տարբեր դատարաններում են, իսկ իրենց Հայրենիքը` թշնամու ոտքի տակ ընկած:
Եվ սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ:
Նիկոլի ընտրազանգված, Աստված է վկա, սա ձեր ընտրությունն է, դուք եք տերը և հեղինակը այս ստորացուցիչ ողբերգությունների:
Հազար ափսոս այն հայորդիներին, երկրապահներին, ովքեր ընկան ձեր կյանքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելիս: Նրանք չգիտեին, որ զոհվել են հանուն ադրբեջանական բեռների անվտանգ տեղափոխման ու Հայաստանում թշնամու ազատ ելումուտի:
Հետաքրքիր է, այս ամենից հետո ի՞նչ են զգում ՀՀ ԶՈւ ծառայող մեր հայրենակիցները, երկրապահ կամավորները, բիզնեսով զբաղվող «հայրենասերները», ԱԺ ՔՊ մեծամասնության պատգամավորները, կարմիր ու սև բերետավորները, քաղաքական պատվեր կատարող քննիչներն ու դատավորները` հպարտությու՞ն, թե՞...




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան