Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Սամվել Բաբայանն ինքնախոստովանական հայտարարություններ է կատարել` ասելով, որ ադրբեջանական կողմին փոխանցել է «առաջարկներ»․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պետրոս Ղազարյանի մոտ հանրայինի տաղավարում և տարբեր ԶԼՄ-ներում Սամվել Բաբայանն ինքնախոստովանական հայտարարություններ է կատարել` ասելով, որ ադրբեջանական կողմին փոխանցել է «առաջարկներ», ուղիղ կամ միջնորդավորված` արդեն էական չէ։ Էական է, որ մարդն ինքն իր բերանով հայտարարում է, որ կապի մեջ է թշնամական կողմի հետ։ Իսկ արդյոք փոխանցված նյութերն առաջարկություններ են իրենցից ներկայացրել, կարծում եմ պետք է պարզեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու այլ շահագրգիռ մարմինները. քանի դեռ փաստական ապացույցներ չկան, թե ինչ բովանդակություն է ունեցել նրա փոխանցած տեղեկատվությունը, հանրությունն իրավունք ունի կասկածելու սույն պերսոնաժի բառերին։ Ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ նշածս մարմիններից հետամուտ լինել ու պարզել. գուցե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը թուլացնող և հակապետական, կամ կարևոր պետական, ռազմավարական նշանակության տեղեկություններ է փոխանցել, ով գիտի։ Փաստ է, որ այս մարդն Արցախից առաջինը փախչելով` Հայաստանում քննչական մարմինների մոտ «գրել է» մի շարք մարդկանց վրա, բայց չգիտես ինչու սեփական ինքնախոստովանականից հետո առաջինը հենց իր վրա քրեական գործ չի հարուցվում։ Թե՞ փաստական ապացույցներ են պետք բացի ինքնախոստովանանքից։