Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Այս լուսանկարն արտացոլում է մեր՝ Հայաստանի վիճակը. Գագիկ Համբարյան

Արաբատի «իզգոյ», անտեսված և արհամարհված լինելը՝ դա Հայաստանի «իզգոյ», անտեսված և արհամարհված լինելն է...

Այս վիճակին երկիրը հասցրել են Նիկոլն ու իր թիմը, այդ թվում նաև գործակալ Արաբատ Միրզոևը, ով դժգոհ դեմքով և բոլորից առաջ ընկած, մինչ մյուս 4-ը մեկը մյուսի հետ զրուցում են, մենակ է մնացել...

Մենք ինքներս ենք մեզ այս օրին հասցրել, որովհետև երկրի ղեկը վստահել ենք գեղցի շուստրյակ մի կամակատարի, ով իրականում 2018 թ-ին իշխանության է բերվել ռուսներին Հայաստանից վռնդելու նպատակով, բայց արդեն 5 տարի էլ խոսում է մի բան, անում է այլ բան ու մեզ թշնամացնում բոլորի և հատկապես ռուսների հետ, ովքեր, ըստ «ավանդույթի» պատժում են ոչ թե որևէ երկրի ղեկավարին, այլ այդ երկրին և հենց ժողովրդին, որի ականատեսն ենք մենք...

Զզվելին այն է, որ այդ գեղցի շուստրիությամբ տառապում է մեր հասարակության 80 տոկոսը,որոնց մեծ մասը ՆԻկոլի մեջ տեսնում են իրենց ու ում կարծիքով մենք՝ հայերս մեզ չկարևորելով և չսիրելով մեր հայրենիքը, մտածում ենք, որ մենք այնքան կարևոր ենք ուրիշների՝ արևմուտքի, ամերիկացիների, ռուսների, իրանցիների, հնդիկների, չինացիների և այլոց համար, որ մենք պետք է թրև գանք սրճարաններում և ռեստորաններում, կյանք վայելենք, պարենք, երգենք ուրախանանք, երբ երկիրը խայտառակ վիճակում է, իսկ այդ վերը նվածներն էլ պետք է մեր փոխարեն պատերազմեն ու մեր հայրենիքը պաշտպանեն...

Մենք՝ հայերս, փորձում ենք աշխարհին ապացուցել, որ պարտված եսիմինչին, որին հաղթողն ամենօրյա ռեժիմով նվաստացնում է ու այդ նվացտացումը տարածում է նաև հայ ժողովրդի վրա, կարող ենք կրկին վստահել իշխանություն ու պահանջել հարգանք ու պատիվ մեզ նկատմամբ ու դժգոհում ենք, որ մեզ խղճում ու զզվում են, երբ անընդհատ կարճում ենք համաշխարհային հանրության «փեշերից», որը բացահայտ արհամրահում է մեր նվնվոցները...

Մենք նեղվում ենք ռուսներից, որ չպաշտպանեցին արցախահայությանը, բայց չենք նեղվում Նիկոլ Անհողից, ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս...

Արցախահայությունը նեղվում է ռուսից, բայց գրեթե մինչև վերջ հանդուժեց թուրքի կամակատար Արայիկին...

Արցախահայությունը իրար է ծեծում, բայց մինչև հիմա չի տալիս այն դավաճանի անունը ոմ պատճառով հայրենազրկվել է...

Քիչ առաջ ռուսական «Առաջին ալիք»-ով Հայաստանին ու Նիկոլին վերաբերող հաղորդում էր... Խայտառակություն էր մեզ համար...

Բայց ժեխնյուզը վաղը նոր անասնակերով կկրակրի Նիկոլի երկրպագուների մեծ մասին ու նրանք կշարունակեն ապրեն երջանիկ ու կուշտ...

Այս լուսանկարն արտացոլում է մեր սարսափելի իրակնությունը՝ որ եթե ՄԵՆՔ մեզ պետք չենք, ՄԵՆՔ մյուսներին էլ պետք չենք...

Շատ շուտով Հայաստանի «սիրիացումը» կմտնի ակտիվ փուլ...