Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Երևանը սխալ է գործում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապավինելով արևմտյան միջնորդությանը. Զախարովա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետի` Wall Street Journal-ին տված հարցազրույցը, նշել՝ Մոսկվայում տեսնում են՝ ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն «հետապնդում» պաշտոնական Երևանի ներկայացուցիչներին՝ փորձելով սադրիչ հարցերի պատասխաններ կորզել։

«Տեսնում ենք, որ այդ հարցերի նպատակն է առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին։ Ցավոք, հայկական ներկայիս իրողություններում այդ սադրանքներն աշխատում են։ Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով»,- ասել է Մարիա Զախարովան:

Նրա կարծիքով՝ հարցազրույցում փորձ է արվում նվազեցնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի նշանակությունը, նսեմացնել ռուս սահմանապահների դերը անվտանգության ապահովման գործում, հիասթափություն է արտահայտվում ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահների արդյունավետության վերաբերյալ:

«Փաստեր բերեմ. վերջին տարիներին Հայաստանի տնտեսության արագ աճը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացումը մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական սերտ գործակցությամբ, համատեղ խոշոր նախագծերի իրականացմամբ, ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցությամբ: Ընդ որում՝ Հայաստանն այդ անդամակցության հիմնական շահառուն է, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողը։ 90-ականներից ռուսական ռազմական ներկայությունն ու մեր սահմանապահների առկայությունը պահանջված են Հայաստանում՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ծանր իրավիճակը և Երևանի չկարգավորված հարաբերությունները հարևանների հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմին, պնդել՝ եթե խաղաղապահները չլինեին, իրավիճակը տարածաշրջանում կարող էր զարգանալ հայկական կողմի համար շատ ավելի դրամատիկ սցենարով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ի անգործության հետ կապված պաշտոնական Երևանի դժգոհությանը՝ նշել, թե կառույցը պատրաստ էր դիտորդներ ուղարկել:

«Հայաստանի ղեկավարության համաձայնության դեպքում ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կտեղակայվեր հանրապետության տարածքում, և բազմաթիվ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել: Սակայն փոխարենը Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը։ Իսկ դրա արդյունավետության մասին կարելի է դատել դրական արդյունքների բացակայությամբ»,- նշել է խոսնակը։

Զախարովան համոզմունք է հայտնել, թե Երևանը ակնհայտ սխալ է գործում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապավինելով արևմտյան միջնորդությանը և փորձում կասեցնել եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

«Երևանում քաղաքական կամքի առկայության դեպքում մենք դեռ պատրաստ ենք ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հեռանկարով»,- ասել է Զախարովան: