Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խզվածքը խորանում է

«Կոմերսանտ» ռուսական պարբերականի տեղեկություններով, Ռուսաստանը և Հայաստանը խրվել են երկկողմ հարաբերությունների հեռակա պարզաբանման ձևաչափում։ Պետությունների ղեկավարները կապի մեջ չեն, սակայն երկու երկրների ներկայացուցիչները կանոնավոր կերպով մեղադրանքներ են փոխանակում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներով ազդանշաններ է ուղարկում, որ Երևանն անվտանգության ոլորտում Ռուսաստանին փոխարինող է փնտրում։ Մոսկվան փորձում է տարբեր ձևերով, բայց ոչ Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությամբ, բացատրել, որ իրեն այլընտրանք չկա։ Ըստ պարբերականի, ռուս-հայկական հարաբերություններում ամենամեծ գրգռիչը, իհարկե, պետք է համարել հանրապետության խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, ապա նախագահ Վահագն Խաչատրյանի կողմից դրա ստորագրումը։

Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի համար: Տարբեր մակարդակների ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ քայլը համարում են ոչ բարեկամական: Թեև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր խնդիրները լուծում են երկկողմանի ուղիներով, սակայն անհասկանալի է, թե որոնք են այդ ուղիները։

Վերջին շրջանում շփումները տեղի են ունենում երկու երկրների ԱԳՆ-ներ դեսպանների կանչման տեսքով՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ, իսկ, Ռուսաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին համապատասխանաբար, ՌԴ ԱԳՆ։ Այլ շփումների մասին ոչինչ չի հաղորդվել:  Ըստ «Կոմերսանտ»-ի, որ Երևանը «դադար է վերցրել շփումներում»: Փոխարենը Հայաստանն ակտիվորեն շփվում է Արևմուտքի հետ, ինչը, օբյեկտիվորեն պետք է հարուցեր Ռուսաստանի վրդովմունքը։ Եվ, բնական է, որ Կրեմլը համապատասխան կերպով էլ արձագանքում է։ Ցավալիորեն այդ հարվածներն իրենց վրա զգում են ոչ թե իշխող վարչախմբի ներկայացուցիչները, այլ հայ ժողովուրդն ու Հայաաստանի Հանրապետությունը։ 

Կարեն Մանվելյան