Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Նվաստացման ակտ Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին երեկոյան հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները՝ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհ միջազգային համաժողովից հետո տեղի ունեցած ընթրիքից առաջ։

Վրացական լրատվամիջոցների տեղեկությամբ մի քանի ժամ հանդիպմանը քննարկում է եղել, ապա նաև երեք երկրների վարչապետները պաշտոնական ճաշի են մասնակցել մեկ սեղանի շուրջ։ Ամեն ինչ կարելի էր օրինաչափ համարել, սակայն կա մի էական հանգամանք, եթե Փաշինյանը համարվում է Հայաստանի պետության ղեկավարը, ըստ Սահմանադրության Հայաստանը խորհրդարանական պետություն է, Ալի Ասադովն իր կարգավիճակով Ադրբեջանում նույնիսկ երկրորդ մարդը չէ, Ադրբեջանը նաև փոխնախագահ ունի՝ Մեհրիբան Ալիևան, և Ասադովի պաշտոնն ընդամենը երրորդն է ադրբեջանական հիերարխիայում, ուստի իրենց կարգավիճակով, առնվազն սահմանադրորեն Փաշինյանը և Ալի Ասադովի պաշտոնները նույնական չեն։ Եթե Փաշինյանը նստեր մեկ սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչ-որ չափով հասկանալի կլիներ, սակայն այն, ինչ տեղի է ունեցել Թբիլիսիում ընդամենը հերթական նվաստացման ակտն է Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար։ Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կառարկեն, թե Վրաստանն էլ խորհրդարանական հանրապետություն է և Ղարիբաշվիլին երկրի ղեկավարն է։ Ղարիբաշվիլին այս դեպքում հանդես էր գալիս որպես տանտեր և նրա համար էական նշանակություն չկար, թե ում հետ էր նստած, առավել ևս, որ կոնֆլիկտ չունի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի հետ։

Ինքը՝ Փաշինյանը, Թբիլիսիում ներկայացրել է իր «Խաղաղության խաչմերուկը», որը հերթական գոյութենական վտանգն է ներկայացնելու Հայաստանի համար։ Բացի Փաշինյանից համաժողովին հայաստանյան այլ պաշտոնյաներ էլ են մասնակցել՝ Տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանն, օրինակ, հայտարարել է, թե խորհրդային ժամանականերում Հայաստանն Ադրբեջանից գազ էր գնում և, եթե քաղաքական խնդիրները լուծվեն, հնարավոր է նաև վերականգնել այդ ենթակառուցվածքները և ոչ միայն գազ ստանալ Ադրբեջանից, այլ նաև լինել գազի տարանցիկ երկիր Ադրբեջանից Եվրոպա։

Փոխնախարարի այս հայտարարությունն ընդամենը բացահայտում է, թե ինչ իրական և թաքնված նպատակներ ունի փաշինյանական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության արժանապատվության և տարածքային ամբողջականության հաշվին բիզնես անել Ադրբեջանի հետ։ Թե ինչպե՞ս կվարվի Ադրբեջանը դրանից հետո Հայաստանի հետ, Փաշինյանին և նրա վարչախմբին բացարձակ քիչ է հետաքրքրում։ 

Հրաչուհի Գրիգորյան