Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Նոր մարտահրավերներ, սպառնալիքներ. Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության գինը

Նոր մարտահրավերներ, սպառնալիքներ. Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության գինը
Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, նպատակ է դրված Հայաստանն ամբողջությամբ կտրել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք: Ու այս ճանապարհին Փաշինյանն ու իր թիմը որևէ բանի առջև կանգ չեն առնի, քանի որ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար հնարավորություն է պահել իր իշխանությունը, որովհետև եթե առաջ նախկիններին մեղադրելով էր նա իշխանությունը պահում, ապա 5 տարի անց այդ միջոցն այլևս էֆեկտիվ չէ: Իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է բոլոր մեղքերը, պարտություններն ու ձախողումները բարդել ՌԴ վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Սակայն այդ արևմտյան ուղղությունը, շեշտեց նա, ՀՀ-ին ու հայ ժողովրդին ընդհանրապես որևէ երաշխիքներ ու առավել ևս որևէ կոնկրետ առաջարկներ չի տվել:

«Հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելը մեզ ուղղակի դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ: Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակը մեր բոլորիս աչքի առաջ է, և իզուր չէ, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել է Միխայիլ Սահակաշվիլին: Ցավով պետք է նշեմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով, Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր և դրան հաջորդած Բիշքեկ մեկնելուց հրաժարվելը, որտեղ կարող էր տեղի ունենալ իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այդ պարտությունը միայն հաստատեց: Պարզ է, որ Ալիևը իր ուզածը ստացել է Արևմուտքից և վստահ ժամանեց ՌԴ նախագահի մոտ, մինչդեռ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում։

«Այս ամենի հիմքը դրեց Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդեն իննամսյա շրջափակումը, հետո մենք տեսանք վարչապետի ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց իր ձախողումները բարդել Ռուսաստանի վրա: Ապա նա աղմկահարույց հարցազրույց տվեց Wall Street Journal-ին, որում խոսեց ռուս խաղաղապահներից դժգոհելու և ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին: Փաշինյանի թիմը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց ու Արցախի կորստից հետո, հիմա էլ նպատակ է դրել վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ հեռանկարում ունենալով այն դուրս բերելու նպատակ»:

Ի վերջո, հարց է հնչեցնում Արման Ղուկասյանը, ի՞նչ երաշխիքներ ենք ստացել մենք Արևմուտքից: Ռազմական օգնություն Ֆրանսիայի՞ց. այն, ըստ քաղաքագետի, դեկորատիվ բնույթ է կրում:  

Բանախոսը նշեց՝ հակառուսականությանը զուգահեռ շրջանառվում է այն թեզը, թե մենք ուղղություն ենք վերցնում դեպի Արևմուտք, բայց իրականում հարկ է ասել, որ մենք դեպի անհասկանալին ենք ուղղություն  բռնում, ինչը մեր երկիրը նոր մարտահրավերների, ռիսկերի ու վտանգների առաջ է կանգնեցնելու:

Եվ հետո, չմոռանանք.
«Հայաստանի համար Ռուսաստանը կարևոր է նաև տնտեսական առումով, չմոռանանք ռուսական կապիտալը Հայաստանում և դրա ստեղծած աշխատատեղերը, միլիոնավոր տրանսֆերտները, որ տարեկան ստացվում են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից, ՀՀ-ին մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները և այլն:  ՀՀ-ն չի կարող ռուսական գազը փոխարինել իրանականով, ինչի մասին է խոսվում է այս ամենի կոնտեքստում, իրանական գազը ավելի թանկ է, ինչը լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Մեր երկրի տնտեսության ռելսերը դեպի ռուսական ու ԵԱՏՄՙ անդամ պետությունների շուկա են տանում, բացի այս, տարեկան միայն 300 մլն դոլար ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայից զուտ այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս ամենը միայն թվարկելով հասկանալի է դառնում, որ Արևմուտքը չի կարող լինել ՌԴ այլընտրանքը»,- հավելեց Ղուկասյանը: