Ռուսաստանում խիստ դժգոհ են Հայաստանի հետ քաղաքականություն մշակողներից
Ռուսական քաղաքական վերնախավում գնալով սրվում են դժգոհությունները Հայաստանի ուղղությամբ քաղաքականություն մշակողների նկատմամբ։ Կրեմլում երկար ժամանակ կարծում էին, թե Հայաստանը տարբերակ չունի պոկվելու Մոսկվայից, ուստի առանձնապես ջանքեր չէին գործադրում Երևանի հետ հարաբերությունները ջերմ պահելու, Հայաստանում էլ փափուկ քաղաքականություն վարելու ուղղությամբ։
Ըստ էության, Մոսկվայում միշտ և առանց հիմքերի կարծել են, թե Հայաստանն այսպես, թե այնպես ռուսամետ է, կարիք չկա Երևանի հետ հարաբերվելիս «փշի-փշի» անել։ Այդ արատավոր մտածողությանը նպաստել են, թե՛ Մոսկվայում Հայաստանի ուղղությամբ քաղաքականություն մշակողները, թե՛ մեր երկրում Ռուսաստանի դեսպանի հաշվետվությունները։ Այժմ, երբ հարաբերություններում հսկայական խզում կա, փաշինյանական իշխանությունն էլ չի թաքցնում արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մտադրությունը, իսկ ռուսամետ ընդդիմությունը սաղմնային վիճակից չի աճել, Սերգեյ Կոպիրկինի աշխատանքը բացասաբար են գնահատում։
Միևնույն ժամանակ, Կրեմլում բոլորն էլ հասկանում են, որ Կոպիրկինը մեծ շղթայի ընդամենը փոքր և անտաղանդ օղակ է՝ թաթախված ՀՀ իշխանությունների հետ տարբեր գործարքներում։ Հիմնական մեղավորն ավելի վերևում է՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ընդ որում, ձախողումները միայն Հայաստանի մասով չեն, ՌԴ դեսպանները երկրների մեծ մասում ձախողվել են, չեն կարողացել առաջ մղել իրենց երկրի շահերը, սերտաճել են տարբեր կառույցների, կոռուպցիոն սխեմաների հետ։
Ռուսաստանի նախագահի աշխատակազմում վաղուց կարծում են, թե Լավրովն այլևս ժամկետանց է, չի կարողանում ադեկվատ արձագանքել իրողություններին, և հարկավոր է ազատվել նրանից, փոխարենը եռանդուն և պատրաստված անձի նշանակել ԱԳ նախարարի պաշտոնում։ Կրեմլում ցանկանում են ռեստարտ անել արտաքին քաղաքականությունը, փոխել դիվանագիտական կորպուսի հիմնական դեմքերին, դեսպաններին, սակայն ոչ հիմա, 2024 թ. նախագահական ընտրություններից հետո։ Կարծում են՝ այս պահին ցնցումներ հարկավոր չեն, իսկ ընտրություններում Պուտինի անխուսափելի հաղթանակից հետո լավրովներին հեռացնելը խաղուպար է լինելու։
Արամ Մանուկյան




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...