«ՈՄՍ»-ին «Գմբեթ 2»-ի ինժեներական աշխատանքներ կատարելու և դրամահավաք իրականացնելու թույլտվություն չի տրվել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից։
Ռազմական գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՊՆ-ին այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- մատնանշել են ՊՆ-ից։

Մինչդեռ ՈՄԱ-ի ծրագրերի պատասխանատու Էդգար Մարգարյանը՝ Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Գմբեթ 2» նախագծով սահմանային գոտում կառուցվող փայտահողային պաշտպանական կետերի մասին ՊՆ-ն տեղյակ է։
Նրա փոխանցմամբ՝ փայտահողային պաշտպանական կետեր կառուցում են սահմանային գոտու 2-րդ և 3-րդ պաշտպանական գծերում։
«Այդ պաշտպանական կետերը բլուրների շուրջ ենք կառուցում, քաղաքների շուրջ՝ դիրքերի հետևի հատվածներում։ ՊՆ-ն գիտի, թե ինչ ենք անում, միասին ենք որոշում։ Հրամանատարությունը տեղյակ է, գալիս են, նայում են, ընդունում են։ Տեղ կա, որ տագնապների ժամանակ իրենք այդտեղ են նստում՝ «Գմբեթ»-ի կառուցած կետերում, որովհետև դա իրենց թիկունքն է։ Տեղեր էլ կան, որ թույլ չեն տալիս»,- մեկնաբանեց ռազմահասարակական ՀԿ-ի ծրագրերի պատասխանատուն։
ՈՄԱ-ի ներկայացուցիչի պնդմամբ՝ իրենք որևէ պաշտպանական կետ կառուցելու հարցում չեն կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել, այդ ամենը փոխադարձ պայմանավորվածությամբ է տեղի ունենում։
«Տեղում հրամանատարը գիտի, թե ինչ է կատարվում, մենք չեն կարող գալ, ինքնագլուխ որևէ բան կառուցել, թողնել-գնալ և իրենց ոչինչ չասել»,-հայտնեց նա։
Նշենք, որ ՈՄԱ-ի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։
Մինչ այս եղել է «Գմբեթ 1»-ը, որի ընթացքում կառուցվել են երկարաժամկետ պաշտպանական կետեր։
Ծրագրով 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում է։
Արցախում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ավելացել են ՈՄԱ-ի «Գմբեթ 2»-ի աջակիցները՝ երգիչներ, բլոգերներ դերասաններ, ուսանողներ և պարզապես հասարակ մարդիկ, ովքեր մտածում են պետության ամրության և ապահովության մասին և սոցցանցերի իրենց էջերում դրամահավաքի կոչեր հնչեցնում։
Չնայած այս ամենին, համացանցում այս նախագծի վերաբերյալ հանդիպում ենք և՛ լավ, և՛ վատ կարծիքների։ Որոշ օգտատերեր ասում են, որ «Գմբեթ 2»-ի ժամանակը չէ, Արցախից տեղահանված մարդկանց պետք է օգնել և որ պաշտպանական կետեր կառուցելն ամենևին էլ անհատների գործը չէ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան