Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը
Հասարակություն

«Արցախի ինստիտուտները կայացած են, դրանք աշխատելու են Արցախի՝ կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայաթափված է: Բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են ամեն ինչ նորից սկսել` իրենց սրտում պահելով Արցախ վերադառնալու հույսը: Կան մարդիկ, որոնք ասում են՝ հունվարի 1-ից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ», այլևս չհասկանալով Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշում է՝ ովքեր ասում են, որ Արցախը լուծարված է, մարդիկ են, որոնք ուզում են, որ Արցախը լուծարվի:

«Ովքեր ինչ-որ փաստաթղթի հղում կանեն՝ փորձելով այդ փաստաթուղթը լեգիտիմացնել, իմացեք, որ դրանք հայ ազգի, մասնավորապես Արցախի թշնամիներն են: Որևէ անձ, քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող Արցախը լուծարել, քանի որ այն ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով: Այսօր Արցախը գոյություն ունի, այն շարունակելու է աշխատանքներ տանել, Արցախի ինստիտուտները կայացած են, այսօր դրանք աշխատելու են այն ուղղությամբ, որ մենք ունենանք հայկական Արցախ, հասնենք այն նպատակին, որ ունենանք կարգավիճակ, որը հիմք կտա արցախցիներին վերադարձնել Արցախ: Արցախահայությունը պետք է ապրի Արցախում, որպեսզի ունենանք հայկական Արցախ: Բոլորս էլ գիտենք, որ Արցախը որևէ մեկի սեփականությունը չէ: Այն, ինչ այսօր կատարվում է, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ցանկությունն է, որին նպաստեցին նաև հայկական, այսպես ասած, իշխանությունները, և ունեցանք այս արդյունքը: Բայց այնպես չէ, որ սա վերջնական արդյունք է, հնարավոր չէ փոխել, չպետք է սա հիմք ընդունենք և հետագայում հրաժարվենք մեր ինքնորոշման իրավունքից և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Հասկանալի է, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը ժամանակ է պահանջելու: Արցախի նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր՝ «Արցախի վերադարձը մեր օրակարգում է»: ԱԺ պատգամավորից հետաքրքրվում ենք՝ արդյոք զրուցո՞ւմ են մարդկանց հետ նաև այս թեմայի շուրջ, փորձո՞ւմ են տալ նրանց հուզող հարցերի պատասխանները: «Իհարկե, զրուցում ենք: Շատերն են հասկանում, որ սա դավադիր ծրագիր էր, որ կյանքի կոչեցին: Պայքարող տեսակը կա, պայքարը շարունակվելու է: Սա մեր սերունդների սկսած պայքարը չէ, բայց մենք պետք է այս պայքարի շարունակողը լինենք: Եթե չկարողանանք հասնել մեր վերջնարդյունքին, այն է՝ Արցախի ինքնորոշումը, ապա գոնե կարողանանք մեր ինքնորոշման այս իրավունքը փոխանցել հաջորդ սերունդներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախահայերը փորձում են հարմարվել նոր կյանքին, կառուցել այն զրոյից՝ նոր տուն, աշխատանք ու միջավայր: Ոմանք, սակայն, ներքուստ մերժելով այն միտքը, որ վերադարձը տուն գուցե երկար տևի, մեծ դժվարությամբ են հարմարվում նոր իրականությանը: «Իրականում բնական իրավիճակ է: Եթե կորցնենք վերադառնալու հույսը, դա կլինի պարտություն: Այդպիսին պետք է լինի այդ պայքարող տեսակը, որ ցանկանում է վերադառնալ իր հայրենիք և արարել այնտեղ: Կլինեն մարդիկ, որոնք գուցե գաղթի ճանապարհը կբռնեն կամ էլ Հայաստանում իրենց կյանքն այնպես կկազմակերպեն, որ չեն ցանկանա վերադառնալ, դա յուրաքանչյուր անձի որոշումն է: Կարող է որոշեն, որ պետք է իրենց ընտանիքով ապրեն Հայաստանում, նման որոշումներ տարբեր ժամանակահատվածներում տարբեր անձինք և ընտանիքներ կայացրել են: Կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտա արդեն ժամանակը»,-ընդգծում է Արցախի ԱԺ պատգամավորը:

Ասում է՝ հետամուտ են լինում բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների ճակատագրին, խնդիրների լուծման ուղիներ փնտրում: Կարևոր խնդիրներից առանձնացնում է մեկը. «Մեր հարցազրույցների ժամանակ մշտապես բարձրացնում ենք ժողովրդին հուզող հարցերը: Այսօր նմանատիպ հարցերից մեկը հետևյալն է. մեր քաղաքացիներից շատերն ունեն պարտավորություններ բանկերում, կառավարության կողմից հատկացված սոցիալական նպաստները բանկերը գանձել են որպես վարկի մարում: Սա անհաղթահարելի ուժ է, որն այդ քաղաքացիները չէին կարող նախատեսել: Մարդիկ զրկվել են իրենց գույքից, եկամտից, բայց այսօր բանկերը պահանջում են վարկերի մարում, քարտերի վրա արգելանքներ են դրված և այլն: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաշվի առնեն թե՛ կառավարությունը, թե՛ բանկերը, և այս հարցը պետք է բարձրացնել Կենտրոնական բանկի և բոլոր բանկերի հետ քննարկումներում: Այս հարցին պետք է լուծում տալ, սոցիալական նպաստներն օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր քաղաքացիներին, համերկրացիներին, նրանք պետք է կարողանան այդ գումարն օգտագործել իրենց երեխաների հոգսերը հոգալու համար, ապրելու նվազագույն պայմաններն ապահովելու, այլ ոչ թե վարկեր մարելու համար: Այդ վարկերը տրամադրելիս որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ նման իրավիճակ կստեղծվեր: Այսօր ունեզրկված քաղաքացիներից պահանջել, որ վարկային պարտավորությունները ժամանակին կատարեն կամ էլ սոցիալական նպաստներն ուղղել վարկի մարմանը, անընդունելի է»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում