Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփեցին 2025 թվականի «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի արդյունքները։ Իմփաքթ Հաբ Երևանում անցկացված միջոցառման ընթացքում ինը նորարարական ստարտափներ մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում մշակված իրենց նախագծերը, գրանցած առաջընթացը և կայուն զարգացմանն ուղղված լուծումները։
Մեկ տարի տևողությամբ այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի «կանաչ» նորարարների նոր սերնդին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ շրջակա միջավայրի կայունության ապահովման համար՝ կանաչ էներգետիկայի, ագրոտեխնոլոգիաների, էկոտուրիզմի և շրջանաձև տնտեսության ոլորտներում։ Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են անհատական քոուչինգ, մենթորների աջակցություն, ինտենսիվ ուսուցում և համագործակցության լայն հնարավորություններ։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ կանաչ տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժ։ «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի միջոցով մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն նորարարական գաղափարներ են առաջարկում, այլև իրական լուծումներ են տալիս շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի կայուն զարգացման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են այս նորարարական գաղափարները վերածվում գործնական նախաձեռնությունների և վստահ ենք, որ նրանցից շատերը կդառնան մեր երկրի ապագա կանաչ տնտեսության կարևոր դերակատարներ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ մեր գործընկերությունն առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի խոստումնալից կանաչ ձեռնարկատերերի համար մեկնարկային հարթակ ապահովելու գործում։ Այս ժամանակահատվածում մենք ականատես եղանք մեր մասնակիցների վերափոխմանը, երբ նրանց նորարարական գաղափարները վերածվեցին կենսունակ և ազդեցիկ ձեռնարկությունների: Մենք անչափ հպարտ ենք այս թիմերի առաջընթացով և ուրախ ենք տեսնել, որ նրանց լուծումները մուտք են գործում շուկա», - նշել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլյանը։
Արդեն երկրորդ տարին իրականացվող «Ucom Ֆելոուշիփ» ծրագիրը Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքն է։ 2025 թվականի ծրագրի մասնակիցների թվում էին մի շարք հեռանկարային նախաձեռնություններ՝ Eco Habit, Zenith Academy, Grant Legacy, ReSoma, Bee Green, SUNHOME Guesthouse, Կենսահումուս, 4Green և SeElabUS։ Այս թիմերը ցուցադրեցին զգալի առաջընթաց՝ մշակելով կայուն զարգացման տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ընդլայնվող լուծումներ։ Նրանց նախաձեռնությունները ներառում են կանաչ նորարարության լայն շրջանակ՝ շրջանաձև տնտեսության շրջանակում թափոնների կառավարման լուծումներից և բուսական հիմքով տեքստիլի մշակումից մինչև արհեստական բանականության վրա հիմնված էներգիայի օպտիմալացում, էկոտուրիզմ և մասնագիտացված տեխնիկական կրթություն՝ նպաստելով Հայաստանի ավելի դիմակայուն և էկոլոգիապես պատասխանատու ապագայի ձևավորմանը։
Երկար քննարկումներից հետո ժյուրին հայտարարեց երեք հաղթողների անունները՝ Գոհար Հարությունյան՝ Eco Habit (գորգերի արտադրություն կապրոնե զուգագուլպաների արտադրական թափոններից), Կարինա Մանուկյան՝ SUNHOME հյուրատուն (էկոլոգիապես կայուն կացություն Լոռիում՝ Ստեփանավում) և Արմինե Բաբայան՝ Bee Green (լիարժեք քայքայվող մեղրամոմե կտորաթերթ), որոնցից յուրաքանչյուրն ստացավ 400,000 դրամ ֆինանսական աջակցություն՝ իրենց նախաձեռնությունների զարգացման հաջորդ փուլն սկսելու համար։
Այս հաջողությունների հիման վրա «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի երրորդ փուլը կմեկնարկի 2026 թվականի ապրիլին, իսկ հայտերի ընդունման մեկնարկի մասին լրացուցիչ կհայտարարվի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է