Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով
Հասարակություն

ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետ

Վերջերս Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Տորոնտո քաղաքում և համարվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր և խոշոր միջոցառումներից մեկը։ Համաժողովը համախմբում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած պետական պաշտոնյաների, ոլորտի առաջատար ընկերությունների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման ժամանակակից միտումները, ներդրումային հնարավորությունները և նոր տեխնոլոգիաները։

Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակությունը, ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի Էներգետիկայի և հանքերի նախարարի խորհրդարանական օգնական, խորհրդարանական Ռուդի Կուզետոյի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նահանգի հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը։ ՀՀ պատվիրակության անդամներ՝ ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը, Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և ՀՀ դեսպանության դիվանագետ Գոռ Եդիգարյանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կարևոր դեր ունի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր գործընկերությունների ձևավորման գործում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները և դիտարկել համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Զրույցի ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) նախագահ Վարդան Ջհանյանը կարևորել է շարունակել երկխոսությունը և խորացնել համագործակցությունը հայ և կանադացի գործընկերների միջև՝ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, շրջակա միջավայրի պաշտպանության և ոլորտի կայուն զարգացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել Հայաստանի ներուժը միջազգային գործընկերներին, այլև ծանոթանալ առաջատար երկրների փորձին և կիրառել այն տեղական պայմաններին համապատասխան։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նշելով, որ նման երկխոսությունները կարող են նպաստել ոլորտում լավագույն փորձի կիրառմանը, ներդրումների ներգրավմանը և հանքարդյունաբերության կայուն զարգացմանը Հայաստանում։