Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա Ավթանդիլյան
Քաղաքականություն

Բա ասում էիք.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 482-ով, կամ աճը կազմել է 79,5 տոկոս: Այս տարի, ըստ պաշտոնյայի, արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1088 դեպք: Ի լրումն, 9 ամսվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի վերաբերյալ:

«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ, 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը՝ կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար», - հավելեց Խաչատրյանը»: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե իր նշած կամ այս տարի արձանագրված 1088 դեպքերը որ ժամանակահատվածին են վերաբերում: Դե, եղել են, չէ՞ դեպքեր, որ վերաբերել են մի 20 տարի առաջ ինչ-որ փոքր հիմնարկի ինչ-որ տնօրենի կողմից «լևի» հավաքարար պահելուն:

Բայց կարելի է ամենևին չկասկածել, որ Սասուն Խաչատրյանի բերած վիճակագրության դեպքերի ճնշող մեծամասնությունը «թարմ» եղելություններ են: Ու այստեղից միանգամից վերհիշում ես Նիկոլ Փաշինյանի այն «ճռճռան» հայտարարությունները, թե՝ Հայաստանում կոռուպցիա չկա, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է, այս, այն: Ճիշտ է, վերջերս նա այլևս նման հայտարարություններ գրեթե չի անում: Հիմա «թրենդը» ժողովրդավարությունն ու «խաղաղության խաչմերուկն» են: Բայց, վերադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բերած վիճակագրական տվյալներին՝ 9 ամսվա ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործության 1088 դեպքի մասին: Դրանք, նկատենք, այսպես ասած՝ բացահայտված կամ արձանագրված դեպքերն են: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան են կազմում նման դեպքերն առհասարակ: Կարելի է չկասկածել, որ չբացահայտվածները բացահայտվածներից քիչ չեն լինի: Բայց, ամեն դեպքում, հայտնի անեկդոտի հանգվույն կարելի էր ասել՝ «լավ չեք աշխատում»:

Թեպետ, չշտապենք: Երբ ասում են «կոռուպցիա չկա», կամ այն հաղթահարված է, չպետք է մոռանալ, որ դա հայտարարում է մի իշխանություն, որի ամբողջ համակարգի համար սովորական են դարձել անմրցույթ գնումները: Ավելին, Փաշինյանի կառավարությունն ու իր պետական մարմինները «մեկ անձից գնումները» դարձրել են գործելակերպ: Կապ չունի՝ խոսքը որևէ ծառայություն գնելու մասի՞ն է, տոնական լուսավորմա՞ն, թե՞ մեկ այլ՝ պետական միջոցներով իրականացվող աշխատանքի: Որը նայում ես՝ «մեկ անձից գնում» է: Իսկ դա, կհաստատեն զանազան տնտեսագետները, առավել ևս՝ հակակոռուպցիոն գրանտների վրա զանազան «նստածներ», այսպես ասենք՝ «կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»: Եվ նման համատարած «գնումների» պայմաններում ինչ-որ չի լսվում համատարած բռնված չինովնիկների մասին:

Իսկ ով ուզում է համոզվել, թե կոռուպցիայի դեմ ինչպիսի պայքար է տարվում կամ հակառակը՝ չի տարվում, կարող է յուրահատուկ տեստ անցկացնել: Չքրեականացնենք, բայց վերցնում եք կառավարության անդամների, պետական պաշտոնյաների 5 տարի առաջվա և ներկայում արված լուսանկարները և համեմատում դեմքերը՝ ուշադրություն դարձնելով կզակին, այտերին, նաև՝ հագուկապին: Դե, հայտարարագրերի մասին չենք խոսում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում