Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ինչպես են հանձնել Արցախը․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես են հանձնել Արցախը
 
Փաշինյանական խունտան, հասկանալով, որ ՀՀ-ում տեղի ունեցող պերմանենտ գահավիժումները շարունակական բնույթ են կրում և ամեն անգամ մի հերթական փակուղու առաջ ենք հայտնվում, հերթական բլեֆն է իրականցնում։ Էս անգամ մարդկանց հույզերի վրա խաղում են՝ «մենք պահպանում ենք ՀՀ ինքնիշխանությունը», «մենք 29,800-ի իշխանություն» ենք թեզերի գեներացմամբ։
 
Իսկ հավատացողների բանակը հոծ է՝ տաքսիստից մինչև Չինաստանից ապրանք ներկրող․ կոմֆորտ է ու հաճելի, երբ լսում էս «ինքնիշխանություն», «երկրի սուվերեն տարածք տերմինները»։ Բայց իրականության հետ առերեսվելիս, լրիվ այլ պատկեր ունենք, ու դա օրերս տեսանք հրապարակավ։
 
Հերթական անգամ սրանք մեզ գիժ են սարքել, ու փորձում են բոլորիս տեղավորել իրենց ծուռ հայելիների աշխարհում։ Հիմի ուշադիր. էդ «ինքնիշխանին» ու եսիմինչ կոչվածին օրը ցերեկով դեմ են տալիս ու պարտադրում, որ, օրինակ, Երասխում կառուցվող գործարանը ուրիշ տեղ սարքի։ Հա, ճիշտ լսեցիք, ու դա էլ քիչ ա Քերոբյան հանճարը խորհրդարանում հպարտորեն էս մասին հայտարարում է։ Ասեմ ավելին, ու պարտադրողն էլ գիտե՞ք չէ՝ ո՞վ է, ճիշտ ա, նիկոլոսի կառուցողական բարեկամը, ով չորով դեմը դրել է, ու հասել նրան, որ ՀՀ տարածքում ինքն է որոշում, թե որտեղ՝ ինչ կառուցվի։ Այսինքն ՀՀ սուվերեն տարածքում Ալիևը որոշում է՝ Երասխում գործարան կառուցվի, թե՞ չէ։
 
Թե բա, նախկինները, թե բա թալան, «30 տարի ժողովրդի արյունը խմեցիք, կերաք»․ այ պոպուլիստ անհայրենիքներ, երևի նախկիններն էլ էին հա՞ հետը համաձայնեցնում, որ Արցախում հյուսիսից հարավ ասֆալտ էին անում, Լաչինում նրանք ՀԷԿ-եր էին սարքում, դու փաթաթեցիր, տվեցիր թուրքին, Շուշիում մի օրում 100 հարսանիք ու 100 կնունք էին անում, դու Շուշին՝ Շուշա դարձրեցիր։
 
Ժամանակին, որ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում պառադ էր ընդունում ու սահմանի ողջ երկայնքով զորավարժություն անցկացնում, դա ըստ քեզ «պետության ու բանակի թալան էր», իսկ հիմա, որ փաստացի ոչ միայն էդ տարածքն ու սահմանը չկա, այլ էդ մարդկանց տնավեր սարքեցիր ու ՀՀ-ում դարձնում էս փախստական, դա էլ քիչ ա, ՀՀ սուվերեն տարածքի 150 հեկտարն էլ թողեցիր, որ թուրքը գա ու նստի։
Հիմի սրա նմանն եկել ու ինքնիշխանությունից է խոսում։
 
Էն «Մեր բակում» ո՞նց էր ասում՝ «երկու ականջդ էլ կտրես՝ Վան Գոգ չես դառնա», հիմի, Ամերիկայի դրոշ չէ, ուզում էս ՆԱՏՕ-ի գերբը դիր, բան չի փոխվի, եթե մարդն անատամ ու տեսակ չունեցողա, իրեն ոնց քշեն՝ գնալու ա։
 
Առը հա քեզ ինքնիշխանություն։