Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

Վթարից հետո ինչ վիճակում է գտնվում Ալլա Լևոնյանը. մանրամասներ

Երգչուհի Ալլա Լևոնյանը վթարի է ենթարկվել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ ամեն բան կարգին է, փոքրիկ միջադեպ է եղել, որի արդյունքում, փառք Աստծո, ոչ մեկ չի տուժել։

«Ամեն բան կարգին է, ես լավ եմ, շնորհակալություն»։

Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված անձին` Ալլան նշեց, որ նրա վիճակը ևս լավ է, պարզապես կտրուկ արգելակելու ժամանակ ավտոբուսի մեջ կինը ընկել է, բնականաբար պետք է տեղափոխեին հիվանդանոց: Բարեբախտաբար հնարավորինա շուտ տուն է հասել, քանի որ լուրջ բան չի եղել։

Հավելենք, որ Լևոնյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պարզաբանել է.

«Քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր, որոշեցի այս տարբերակով գրել…

Սիրելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ, համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ՝ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ…

Շնորհակալ եմ անհանգստության համար։

Փառք Աստծուն փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»։