Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում ընթացող պրոցեսները կարելի է անլուրջ որակել։ Երեկ հայտնի դարձավ, որ միանգամից մի քանի թեկնածուներ հրաժարվել են պատգամավորական մանդատից, որը թափուր էր մնացել քրեական պատասխանատվության մեջ գտնվող Արմեն Չարչյանի հրաժարականից հետո։ Չարչյանը, առանց պատճառաբանության, հրաժարվեց մանդատից, վերադարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և կրկին ստանձնեց տնօրենի պաշտոնը։ Ցուցակում հաջորդը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նախ հայտարարել էր, թե վերցնելու է իր մանդատը և գնալու է պայքարելու, սակայն երեկ արդեն հատարարեց, որ հրաժարվում է մանդատից։

Ըստ էության մանդատից հրաժարվել էր նաև ցուցակի հաջորդ համարը, լրագրող Անժելա Նալբանդյանը, որը «Հայաստան» դաշինքը լքած և մանդատը վայր դրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։ Երեկ նաև պատգամավորական մանդատից հրաժարվել է դաշնակցական Գերասիմ Վարդանյանը, որպես պատճառաբանություն նշելով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Վարդանյանը, նշենք, Ազգային ժողովում պատգամավորի օգնական է և առնվազն նրա այս պատճառաբանությունը հավատ չի ներշնչում և, ըստ ամենայնի, հաջորդ թեկնածուն կվերցնի մանդատը։ Իսկ հաջորդը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը, որն արդեն ամսից ավելի գտնվում է կալանավորված վիճակում։ Ոստիկանները նրա նկատմամբ բռնություն էին գործադրել, ապա և ցուցմունք տվել, թե Լևոն Քոչարյանն է իրենց նկատմամբ բռնություն գործադրել։

Եթե մանդատը բաժին հասնի Լևոն Քոչարյանին, ապա նրան անհապաղ պետք է ազատ արձակեն, իսկ կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Գլխավոր դատախազը պետք է մտնի Ազգային ժողով և ստանա խորհրդարանական մեծամասնության հավանությունը։ Ամեն դեպքում, հենց «Հայաստան» դաշինքի խնդիրն է՝ ում կցանկանան պատգամավոր դարձնել, բայց դաշինքի առաջնորդի որդուն ամեն գնով պատգամավոր դարձնելու և այդ հանգամանքով պայմանավորված նրան ազատություն շնորհելու քայլը քաղաքական տրամաբանության մեջ շատ քիչ է տեղավորվում և ավելի շուտ հովանավորչության տպավորություն է թողնում, ինչը նշենք, բնավ էլ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ առավել ևս քաղաքական հայտ ներկայացրած Լևոն Քոչարյանի օգտին չի խոսում։ 

Սոնա Մանուկյան