Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Իշխանությունների հակաարցախյան օրակարգի շարունակականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը նախ ռազմական ագրեսիայի զոհ դարձավ, ապա հայաթափվեց։ Շատերը հատկապես գործող իշխանությունների պաշտոնավարման պարագայում ուղղակի անհավանական են համարում արցախցիների վերադարձի հարցի բարձրացումը։ Շեշտում ենք, ոչ թե վերադարձի հնարավորությունը, այլ այս իշխանությունների օրոք այդ հարցի բարձրացումը: Պատահական չէ, որ մերձիշխանական շրջանակներից հայտարարություններ են հնչում այն մասին, որ հնարավոր խաղաղության պայմանագրում արցախահայերի հնարավոր վերադարձի մասին խոսք չկա և չի կարող լինել։ Բայց եթե խաղաղության պայմանագրով կամ այլ փաստաթղթով անդրադարձ չի կատարվում արցախցիների թեմային, ապա դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ընդհանրապես փակվելու է հայկական Արցախի բազմահազարամյա էջը։

Եթե Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա արդյունքում փակվեց Արցախի ինքնորոշման թեման՝ վերածվելով ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության թեմայի, ապա սպասվող խաղաղության պայմանագրով փակվելու է նաև արցախահայության իրավունքների և անվտանգության թեման։ Այս պարագայում մասնավորաբար հարց է ծագում, թե ինչ է լինելու Հայաստանում գտնվող Արցախի կառավարության, խորհրդարանի և մյուս կառույցների հետ։ Միջանկյալ նշենք, որ Մայր Աթոռը օրերս որոշեց պահպանել Արցախի թեմը։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն տարբեր խողովակներով ակնարկում են այն մասին, որ ազգային անվտանգության համատեքստում սխալ է Հայաստանի տարածքում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, այդ թվում՝ նաև վտարանդի կառավարության տեսքով։

Ճիշտ է՝ եկեղեցին անջատված է պետությունից ու կարող է իր կառույցներին վերաբերող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց հետաքրքիր է, որ բազմաթիվ, հատկապես համահայկական շահերին վերաբերող թեմաներում եկեղեցու և այս իշխանությունների մոտեցումները գրեթե միշտ հակասում են։ Իշխանությունները ձգտում են մինչև վերջ տանել իրենց հակաարցախյան օրակարգը ու լուծարել նաև Արցախի կառույցները։ Այն հարցում, թե ինչ ճակատագիր պիտի ունենան Արցախի պետական ինստիտուտները, որոնք, ի դեպ, տարիներ շարունակ ավելի կայացած են եղել, քան նույն Ադրբեջանի համապատասխան ինստիտուտները, թե ինչքանով է նպատակահարմար կամ աննպատակահարմար արցախյան կառույցների պահպանումը, կան տարաբնույթ կարծիքներ։ Բայց դրանք հիմնականում վերաբերում են դրանց պահպանման եղանակներին՝ ի տարբերություն իշխանությունների, որոնք արմատապես դեմ են դրան: Հասկանալի է, որ այդ կառույցների պահպանումը նպատակահարմար է այն պարագայում, երբ դրանք խնդիր կլուծեն և ընդամենը ձևական նշանակություն չեն ձեռք բերի։ Նախ՝ նման կառույցները կարող են պետք գալ արցախահայության հետ աշխատանքները կոորդինացնելու և նրանց մեկ հարկի տակ հավաքելու տեսանկյունից։

Արցախցիները նաև ներքին վստահության ու ապահովության կարիք ունեն, որպեսզի մնան Հայաստանում և չբռնեն արտագաղթի ճանապարհը։ Մյուս կողմից էլ՝ Արցախի կառավարությունը պետք է առաջ մղի պահանջատիրության թեման՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ իրենց խնդիրը լուծված չէ։ Ու կարևոր է, որ արցախյան կառույցները կոնկրետ գործոն դառնան, երբ նրանց հետ գործընկեր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները կհանդիպեն ու կարձանագրեն Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունները և արցախահայության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ այդ առումով ևս ՀՀ գործող իշխանություններից որևէ բան սպասելն առնվազն միամտություն է, եթե ավելին չասենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում