Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Շատ կասկածելի բացահայտում ԱԱԾ-ից

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, թե Հայաստանում ահաբեկչության նախապատրաստման փորձ է կանխվել։ Մի քանի օր անցել է այդ դեպքից, սակայն մինչ օրս հայտնի չեն ո՛չ ձերբակալվածների ինքնությունը, ո՛չ էլ այն անձը, որի դեմ իբր փորձել են ահաբեկչություն կազմակերպել, ընդ որում գործող վարչախմբի ներկայացուցիչներն այս բացահայտումը համեմատում են հոկտեմբերի 27-ի հետ, որևէ մանրամասն այդպես էլ սակայն չեն հայտնում։

Ընդամենը, երեկ որպես վկա հարցաքննության են հրավիրել Ժիրայր Սեֆիլյանին։ Վերջինս էլ հայտնել է, թե ճանաչում է կալանավորվածներից երկուսին, բայց ԱԺԲ-ն դրա հետ կապ չունի։ Իհարկե, դեռևս այդ «բացահայտման» հաջորդ օրը նշեցինք, որ չափազանց շատ են հարցերը և այն ինչ իրականացվում է, իրականում շատ կասկածելի է։

Հայկական մամուլը սովորաբար շատ արագ իր աղբյուրներով կարողանում է պարզել ձերբակալվածների ինքնությունը և տեղեկացնել հանրությանը, այս պարագայում արդեն քանի օր որևէ անուն, որևէ մանրամասն հայտնի չէ, ընդամենը բավարարվում են պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ գործող վարչախմբի ներկայացուցիչներն էլ բազմանշանակ հայտարարություներ են անում, խորիմաստ խոսքեր հնչեցնում, դեպքը համեմատում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, բայց հրաժարվում որևէ մանրամասն հայտնելուց։

Ըստ ամենայնի, սրանք խորացնում են այն կասկածները, որ բացահայտումը բնավ էլ բացահայտում չէ, այլ ընդամենը վատ բեմադրված ներկայացում, որի միջոցով Փաշինյանը ցանկանում է Դամոկլյան հերթական սուրը կախել արցախցիների և Արցախից տեղահանվածների վրա, իզուր չէ, որ գաղտնալսման մեջ հատուկ կտրել և ներկայացրել էին Արցախի բարբառով կտորները։

Որքան ձգձգվում է «բացահայտման» մանրամասների հրապարակումը, այնքան այս կասկածները խորանում են։

Նաիրա Մելիքյան