Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ընդդիմության հերթական պառակտումը. ո՞ւմ է ձեռնտու

Հայաստանյան ընդդիմությունը հերթական անպտուղ և վտանգավոր պոլեմիկայի մեջ է մտել, որն այս անգամ հարուցել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Օրերս «Հայաստան» խմբակցության քարտուղարն ասել էր, թե՝ «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին օմբուսդմեն Արման Թաթոյանը, իսկ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին»։ Մինասյանը նշել էր, թե առաջին նախագահն է բացասական արձագանքել նման քննարկմանը։

«Հայ ազգային կոնգրեսի» մամուլի քարտուղար Արման Մուսինյանը բացահայտ կեղծիք է որակել Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, նշել, թե առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ընդունել։ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը հերքել է նաև Արման Թաթոյանը, վստահեցրել, որ՝ «Հայաստանում ժամանակավոր կառավարություն ձևավորելու, կամ այն գլխավորելու հարց իր հետ չի քննարկվել, այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է և անհասկանալի»։

Նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանն էլ փորձել է խուսանավել՝ հայտարարելով, թե՝ «Հավանաբար Արծվիկ Մինասյանը իրար է խառնել մի քանի ինֆորմացիաներ»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ «Ազգային կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ գրավելը և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։ Կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ, տարբեր մարդկանց անուններ են հնչել՝ այդ թվում Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ չի քննարկվել և այդպիսի որոշում չի ընդունվել»։

Ավելին, ըստ Վազգեն Մանուկյանի, ինքը միշտ պնդել է, որ՝ «Հիմա ժամանակը չէ դա քննարկելու, նախ և առաջ պետք է կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում և երբ մոտենան այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենան բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու»։

Ինքը՝ Արծվիկ Մինասյանը, շարունակում է պնդել, որ ոչինչ չի կեղծել, ընդհակառակը հստակ ասել է։ «Ճշմարտությունը միշտ էլ դժվար է ընդունել, հատկապես , երբ այն բախվում է պատասխանատվության և համարձակության հետ, կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանքներին, մտնել առանձին դետալների և զրույցների մեջ, բացահայտել՝ ովքե՞ր էին տեղյակ, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում»,- ասել է Մինասյանը։

Ինչևէ այս դեպքում սխալ է մտնել քննարկման մեջ, թե ով է ճիշտ ու ով՝ սխալ, ամեն դեպքում ո՛չ առաջին նախագահի, ո՛չ նախկին վարչապետի և ո՛չ էլ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություներին չհավատալու հիմքեր չունենք, խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Այն, որ ընդդիմության շարքերում նման քննարկուներն առաջին հերթին բխում են հենց գործող իշխանությունների շահերից, և նրանց է ձեռնտու պառակտում գցել ընդդիմադիր դաշտում։ Թե ինչո՞ւ է Արծվիկ Մինասյանը թելում Փաշինյանի թելը, բարդ է ասել։

Սոնա Կարապետյան